Բացել լրահոսը Փակել լրահոսը

«ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ» ԿՐԿԻՆ ՀԱՂԹՈՒՄ Է

Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող բռնցքամարտիկ Սյուզի Կետիկյանը Գերմանիայի Հալ քաղաքում հաջողությամբ պահպանեց WBA եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը:

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԽԱՂԱՑ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առանցքային պաշտպան Ռոբերտ Արզումանյանը երկարատեւ ընդմիջումից հետո «Ռանդերսի» հիմնական կազմում մասնակցեց Դանիայի առաջնության մրցավեճի:

«ԱՐԱՐԱՏԻ» ՄԱՐԶԻՉԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏԱԼԻՍ

Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը եւ նրա օգնականները որոշել են հեռանալ զբաղեցրած պաշտոններից: Քիչ առաջ այդ մասին «Ա1+»-ին հայտնեց թիմի մարզիչ Գեւորգ Քամալյանը:

ՍԻՄՈՆՅԱՆԸ ՉՆԵՂԱՑՐԵՑ ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆՑԻՆ

Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը դարձավ հայ առաջին ֆուտբոլային մարզիչը, որը ստացավ «PRO» կարգի մարզչական արտոնագիր: Հայ մասնագետը Մոսվկայում հաջողությամբ հանձնել է քննություն եւ ստացել արտոնագիրը:

«ԱՐԱՐԱՏԸ» ԿՄՐՑԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵՏ

Երեւանի «Արարատը» «Համագործացության գավաթի» 2009թ. խաղարկությունում կհանդիպի Ռուսաստանի չեմպիոն «Ռուբինի», ինչպես նաեւ ղազախական «Ակտոբեի» եւ ուզբեկական «Պախտակորի» հետ: Այս մասին հայտնի է դարձել Մոսկվայում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀՈՒՅՍԻՆ

Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան հայտ է ներկայացրել 2010 թ. Երեւանում Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարը անցկացնելու համար: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

ԾԱՌԿՈՒՅԱՆԻՆ ԸՆՏՐԵՑԻՆ ՄԻԱՁԱՅՆ

Գագիկ Ծառուկյանը այսօր վերընտրվեց Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում: ՀՕԿ-ի գերագույն ասամբլեայում Ծառուկյանը առաջադրված միակ թեկնածուն էր եւ մանդատ ունեցողները միաձայն քվեարկեցին նրա օգտին:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՄՐՑԱՎԵՃԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Դեկտեմբերի 6-ին բռնցքամարտի Հայաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականները Երեւանում պետք էընկերական հանդիպում անցկացնեին Ռուսաստանի իրենց հասակակիցների հետ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային համալիրում նախատեսված մրցավեճը չի կայանա: Հայաստանի...

«ԱՄԵՆ ՄԱՐԴ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԱՐԶԻՉ ԱՇԽԱՏԵԼ»

«Քայլեր կատարվում են, որպեսզի բասկետբոլը ժամանակի ընթացքում բերվի նախկին մակարդակին: Այդ գործում շատ կարեւոր է մարզիչների եւ մրցավարների վերապատրաստումը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահ Եղիշե...

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ` ԹԲԼԻՍԻՈՒՄ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիիսում անցկացվել է Տիգրան Պետրոսյանի շախմատային հուշամրցաշար: Հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Գեորգի Բագատուրովը, որը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր:

«ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՉԱՓ ՋՐԱՑԱՏԿՈՐԴ ՈՒՆԻ»

2012թ. Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին Հայաստանը մտադիր է ունենալ մասնակիցներ նաեւ ջրացատկում: Վերջին տարիներին այս մարզաձեւում Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում էին միայն պատանեկան եւ երիտասարդական միջազգային մրցաշարերի:

ԱԲՈՎՅԱՆՆ ԱՌԱՆՑ «ԿՈՏԱՅՔԻ»

Տարիներ առաջ հայկական ֆուտբոլը դժվար էր պատկերացնել առանց Աբովյանի «Կոտայքի», սակայն արդեն 2 տարի է հեղինակավոր այս ակումբը չի գործում: Ակումբի գործադիր տնօրեն Կառլեն Թորոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս աշխատանքներ են կատարվում, որ...

ՊԵԼԵՆ ԵՎ ԷՅՍԵԲԻՈՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՎՐԱ

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդերներ Պելեն եւ Էյսեբիոն շուտով կլինեն հայկական դրամի վրա: Խոսքը ոչ թե ամենաօրյա օգտագործվող դրամի մասին է, այլ հատուկ հուշադրամների, որոնց պարբերաբար թողարկում է Հայաստանի Կենտրոնական բանկը:

Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Ավանդույթի համաձայն դեկտեմբերի վերջին հայտնի կդառնա Հայաստանի 2008թ. լավագույն ֆուտբոլիստի անունը: ՀՖՖ մամուլի քարտուղարությունն արդեն իսկ սկսել է հարցումը, որի արդյունքները պետք է հրապարակվեն տարեվերջյան մրցանակաբաշխության ընթացքում: «Ա1+»-ը եւս...

ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՈՒՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՈՈՒԻ

Սինխրոն լողը Հայաստանում շուրջ 40 տարվա պատմություն ունի, սակայն այսօր դժվար է գտնել 40 հոգու, որոնք զբաղվում են այս մարզաձեւով: Եզակի խմբակներից մեկը գործում է Դավիթ Համբարձումյանի անվան ջրային մարզաձեւերի մարզադպրոցում:

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՈՒԺԵՂ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Շախմատի Հայաստանի երիտասարդական հավաքականը չկարողացավ փրկել Հնդկաստանի հետ մրցամարտը: Ընկերական հանդիպման վերջին 3-րդ տուրում մերոնք զիջեցին 1:3 հաշվով, իսկ ընդհանուր` 1:5 հաշվով:

ԲՐԱԶԻԼԱՑԻՆԵՐԸ ԿՄՆԱՆ «ԱՐԱՐԱՏՈՒՄ»

Երեւանի «Արարատում» հանդես եկող բրազիլացիները կշարունակեն իրենց ելույթները Հայաստանի փոխչեմպիոնի կազմում: «Արարատից» հեռացել է միայն Էմիլյո Կալսանին, որը հիմնական կազմի խաղացող չէր: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ակումբի մամուլի քարտուղարությունում:

ՌՈԲԵՐՏԸ ԵԿԱՎ ՌՈՄԱՆԻ ՄՈՏ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողները շարունակում են փոխել ակումբները: Հարձակվող Ռոբերտ Զեբելյանը որոշել է հեռանալ Կալինինգրադի «Բալթիկայից»: Հայ ֆուտբոլիստը հավանական է վերադառնա մերձմոսկովյան «Խիմկի», որտեղից էլ մեկնել էր Կալինինգրադ:

ԱՖՐԻԿԱՑԻՆ ՆԵՂԱՑԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Էդել Ապուլա Բետեն սկանդալային հարցազրույց է տվել Փարիզի «Պարի Սեն Ժերմեն» ակումբի կայքին, նշելով, որ Հայաստանում իրեն խաբել են` համոզելով հանդես գալ ազգային հավաքականում:

«ՓՈՐՁԻ ՊԱԿԱՍԸ ԶԳԱՑՎԵՑ ԴՐԵԶԴԵՆՈՒՄ»

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի հաղթանակը օլիմպիադայում ստվերում թողեց մեր կանանց հավաքականին, մինչդեռ մեր շախմատիստուհիները, գրավելով 6-րդ հորիզոնականը, 2 տեղով բարելավեցին իրենց արդյունքը նախորդ օլիմպիադայի համեմատ:

ՕԼԻՄՊԻԱԴԱ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱՆԱՅՎԵԼ

Օրերս Դրեզդենում ավարտված շախմատի համաշխարհային Օլիմպիադայի արդյունքները կարող են վերանայվել:

ՈՍԿԻՆ` ՍԵՅՐԱՆԻՆ, ԲՐՈՆԶԸ` ՄԻՀՐԱՆԻՆ

Հայաստանի ըմբշամարտի հավաքականը ընդամենը 1 բրոնզե մեդալ է նվաճել Ֆրանսիական Նիցա քաղաքում կայացած միջազգային մրցաշարում: Անրի Դելանի ավանդական հուշամրցաշարում հանդես են եկել առաջատար երկրների ներկայացուցիչները:

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՉԷԻՆ ԵԿԵԼ ՖՈՒՏԲՈԼ

Ոստիկանության աշխատակիցների բացակայության պատճառով ֆուտզալի Հայաստանի առաջնության «Արսենալ ՆՆ»-«Թալ Գրիգ» հանդիպումը չի կայացել: Առաջնության կանոնակարգի համաձայն հյուրընկալող կողմը պարտավոր է ապահովել խաղի անվտանգությունը, ինչը տեղի չի ունեցել:

ԶԱՅՐԱՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԱՐՈՆՅԱՆԸ

Դրեզդենում ավարտված օլիմպիադայից հետո գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այս օրերին փորձում է հանգստանալ: Ընդամենը մեկ շաբաթ անց Լեւոնը մեկնելու է Չինաստան, որտեղ մասնակցելու է նոր սուպերմրցաշարի: Հայ շախմատիստը գտնում է, որ ներկայումս լավ մարզավիճակում...

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար