Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան
A A
Պաշտոնական

Հանդիպեցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի և Նարեկ Սամսոնյանի հետ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել է․

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հանդիպեցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի և Նարեկ Սամսոնյանի հետ:
 
Նարեկը դեռ բարդ վերականգնողական փուլ է անցնում, իսկ հացադուլի 15 օրերը բավականին սուր հետևանքներ են առաջացրել նրա առողջության համար, ինչը վերացնելը դեռ ժամանակ է պահանջում:
 
Միքայել Սրբազանն էլ իր ինտելեկտի ու հարուստ փորձառության պայմաններում, մշտապես խորը և բովանդակային խոսույթի մեջ է, որում իր անձնական կյանքը լրիվ երկրորդական դերում է, իսկ ողջ միտքն ու ուշադրությունը երկրում և Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մեջ է:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին: