ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԽԱՂԱՑ
Աջակցիր «Ա1+»-ին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առանցքային պաշտպան Ռոբերտ Արզումանյանը երկարատեւ ընդմիջումից հետո «Ռանդերսի» հիմնական կազմում մասնակցեց Դանիայի առաջնության մրցավեճի:
17-րդ տուրի շրջանակներում Արզումանյանի թիմը սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Օլբորգին»: Ռոբերտը մասնակցեց ողջ հանդիպմանը: Այս մրցավեճից հետո «Ռանդերսը» 21 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: 17-րդ տուրից հետո Դանիայի առաջնությունում ընդմիջում հայտարարվեց: Արզումանյանը դեկտեմբերի 12-ին կժամանի Երեւան` արձակուրդը անցկացնելու հայրենիքում:
ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ
Չեմպիոնների լիգայի 2008-09թթ. խաղարկության խմբային մրցաշարի վերջին տուրի «Էյնդհովեն» - «Լիվերպուլ» հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակը կլինի Արմեն Մինասյանը: ՀՖՖ գործադիր տնօրենը առաջին անգամ չէ, որ նման բարձր մակարդակի հանդիպումներում նշանակվում է ՈՒԵՖԱ-ի պատվիրակ: Մինասյանը նման առաքելությամբ էր հանդես եկել նաեւ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» մրցավեճում:
Վաղը կայանալիք «Էյնդհովեն» - «Լիվերպուլ» մրցավեճը կսպասարկի Ռուսաստանի մրցավարական բրիգադը: Հանդիպումը ավելի կարեւոր է «Էյնդհովենի» համար, որը հաղթանակի դեպքում հնարավորություն կստանա դուրս գալ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ, իսկ «Լիվերպուլը» հաջողության դեպքում 1-ին հորիզոնականով դուրս կգա Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ:
ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Տեղի ունեցավ մինչեւ 19 եւ մինչ— 17 տարեկանների հավաքականների Եվրոպայի 2009-2010թթ. առաջնությունների առաջին որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը ընդգրկվեց 6-րդ խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Ավստրիայի, Շոտլանդիայի եւ Ռումինիայի ընտրանիները: Հանդիպումները տեղի կունենան Լեհաստանում 2009 թավականի հոկտեմերի 10-ից 15-ը:
Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականին բաժին են ընկել Իսրայելի, Լեհաստանի եւ Ավստրիայի հավաքականները: 4-րդ խմբի հանդիպումները, որտեղ էլ եւ ընդգրկված է մեր ընտրանին, կկայանան Լեհաստանում` 2009 թվականի հոկտեմբերի 9-ից 14-ը: