Դենիս Նևեդրովը կխաղա Չեխիայի դեմ․ ՈՒԵՖԱ-ն չեղարկել է որակազրկումը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դենիս Նևեդրովը կկարողանա մասնակցել ԵՎՐՈ-2026-ի Չեխիայի դեմ երկրորդ տուրի խաղին։ ՈՒԵՖԱ-ի կարգապահական մարմինը չեղարկել է նրա նկատմամբ ընդունած մեկ խաղով որակազրկման որոշումը։
Որակազրկումը նախապես սահմանվել էր Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի բողոքի հիման վրա, ըստ որի՝ Նևեդրովը Հայաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո վիրավորական արտահայտություն էր հնչեցրել։ Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկեց այդ որոշումը՝ ներկայացնելով տեսանյութ, որտեղ երևում է, որ նման արտահայտություն չի եղել։
ՈՒԵՖԱ-ն վերանայեց գործը և չեղարկեց որակազրկումը։ Այդուհանդերձ, Նևեդրովը ստացել է պայմանական մեկ տարվա որակազրկում․ կարգապահական կանոնների կրկնելի խախտման դեպքում նա ավտոմատ կզրկվի մասնակցությունից երկու խաղով։
Ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ ուկրաինական կողմի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, և առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնի իր դիրքորոշումը։