A
A
Կենսաբազմազանության ֆինանսավորման ընդլայնումը՝ COP17-ի օրակարգում
Աջակցիր «Ա1+»-ինCOP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը բացման խոսքով հանդես է եկել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) և Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հիմնադրամի (GBFF) միջոցով ֆինանսավորման մոբիլիզացմանը նվիրված բարձր մակարդակի երկխոսությանը։
Իր ելույթում նա ընդգծել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային հանձնառությունները համարժեք, հասանելի և կանխատեսելի ֆինանսավորմամբ ապահովելու անհրաժեշտությունը։
Կարևորվել են միջազգային ֆինանսական աջակցության ընդլայնումը, մասնավոր հատվածի ներգրավումը և համաշխարհային նպատակները գործնական արդյունքների վերածելու հնարավորությունները։
COP17-ի նախագահության առանցքային ուղերձը՝ համաժողովի հաջողությունը պետք է արտահայտվի Երևանում ընդունված որոշումների գործնական արդյունքներով։