Բացել լրահոսը Փակել լրահոսը
6
A A
Պաշտոնական

Կոստանյանն ու Շահինը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ

Նեապոլում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Վարսեն Աղաբեկյան Շահինի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Պաղեստին հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարել Հայաստանի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերին։ Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում իրավիճակի և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև Խաղաղության խորհրդի գործունեությանը։