Բացել լրահոսը Փակել լրահոսը
112-Police 2026
A A
Պաշտոնական

Շենգավիթի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայից կատարված գողությունը

Նոյեմբերի 15-ի առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ գիշերը կոտրել են Արշակունյաց պողոտայի իրենց բակում կայանված ավտոմեքենայի ապակիները և գողություն կատարել։
 
Ահազանգով մեկնած Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզեցին, որ գողացել են մեքենայի մոնիտորը, մեկուկես միլիոն դրամ և այլ իրեր։ Պարզվեց նաև, որ փորձել են բացել նույն բակում կայանված մեկ այլ մեքենայի դռները, վնասել են տարբեր դետալներ։ Այս դեպքում վնասը մոտ 300 հազար դրամ էր։
 
Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ գողությունն ու գույքի վնասումը կատարել է նույն պողոտայի բնակիչ 61-ամյա տղամարդը։ Նոյեմբերի 16-ի երեկոյան նա ձերբակալվեց, տեղափոխվեց բաժին, որտեղ էլ խոստովանեց, որ նշված արարքները կատարել է ինքը։
 
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։
Գողոնը մասամբ հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է։