Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրը նախատեսվում է բացել 2028 թվականին (տեսանյութ)

Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Քնարիկ Հարությունյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչ փուլում են համալիրի շինարարական աշխատանքները, արդյոք նախկինում առաջացած խնդիրները լուծվել են, և երբ մարզական կառույցը կկարողանա ընդունել այցելուներին։

Նախարարի խոսքով՝ ավելի քան 7 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով մարզական համալիրի կառուցման աշխատանքները նախորդ շրջանում անբավարար ընթացք են ունեցել, ինչի հետևանքով պետությունը ստիպված է եղել խզել պայմանագիրը նախկին կապալառու ընկերության հետ։

ՑԱՅԳ հեռուստաընկերություն