Բացել լրահոսը Փակել լրահոսը
914440850_1652950076862007_5720912233734818471_n
A A
Պաշտոնական

Կասեցվել է «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ» ՍՊԸ-ի պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի վարչական տարածքում գործող պահածոների արտադրությամբ զբաղվող «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ» ՍՊԸ-ում արձանագրել են մթնոլորտային օդի պահպանության օրենսդրության պահանջների խախտումներ։
 
 Ընկերությունը պահածոների արտադրամասի գազի 2 կաթսաները շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
⛔️ Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է կաթսաների ապօրինի շահագործումը։
💰 Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, ընդհանուր՝ 430.000 դրամ։
💰 Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 78.900 դրամի չափով։