Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Հաղթանակ» զբոսայգում հերոսների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․

«Հանդիպել եմ անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտի և մեր մյուս զոհված հերոսների հիշատակին նվիրված անկյուն ստեղծելու նախաձեռնությունը։ Առաջարկվող տարածքն արժանացել է հերոսի հոր հավանությանը։

Այս պահին աշխատանքներ են տարվում հիշատակի անկյան էսքիզային առաջարկները մշակելու ուղղությամբ, որոնք կներկայացվեն և կհամաձայնեցվեն հերոսի ընտանիքի հետ։ Կարևոր է, որ այս նախաձեռնությունն իրականացվի հարազատների հետ համատեղ քննարկումների և նրանց ցանկությունների հաշվառմամբ։