Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Սպորտ

Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիա»-ի հետ

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Գևորգ Ղազարյանը երկկողմ համաձայնությամբ խզել է ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ 

Ինչպես արդեն հայտնի է, Գևորգ Ղազարյանն օրերս հայտարարել էր ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։

««Արարատ-Արմենիա» ակումբը մաղթում է նրան հաջողություն։ Վստահ ենք, որ նրա պրոֆեսիոնալիզմն ու մարդկային բարձր որակները կարող են հայկական ֆուտբոլում իրական փոփոխություններ ապահովել»,- ասվում է հաղորդագրությունում։