Բացել լրահոսը Փակել լրահոսը
907661047_1649794023844279_5266358604676325803_n
A A
Պաշտոնական

Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող ձկնաբուծարանում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։
 
Քաղաքացի Թ.Ս.-ն ձկնաբուծության նպատակով ջրառ է իրականացրել 2 խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Ապօրինի օգտագործված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 3․984․768 խմ։
 
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ նշված 2 խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Իրավախախտի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 200.000 դրամի չափով։ Ապօրինի ջրառի հետևանքով ջրային ռեսուրսներին պատճառվել է 35.862.912 դրամի վնաս:
 
Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։