A
A
Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP-ի մեկնարկը․ Փաշինյանը՝ NVIDIA-ի փոխնախագահի հետ բաց քննարկմանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը, ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այս ծրագրի շատ կարևոր մաս է էներգիան և էլեկտրաէներգիայի տարանցումը, և հիմա մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ։ Մենք արդեն կապակցված ենք Իրանի և Վրաստանի հետ և ներդրումներ ենք անում, որ էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա։ Սա շատ կարևոր և անհավատալի վերափոխում է»,- Digitec 2026-ի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ բաց քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը։