ԹՐԻՓՓ-ի քննարկմանը կհատկացվի մինչև երկու ժամ
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 26-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու հոկտեմբերի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման տևողությունը սահմանվել է մինչև երկու ժամ։
Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց: Լրացումներ և փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի համապատասխան որոշումներում։