Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունը (տեսանյութ)

Միջազգային լայն արձագանք ստացած Mining Armenia Forum 2026-ն աչքի ընկավ մասնակիցների աննախադեպ թվով, քննարկումների լայն ընդգրկմամբ և թեմաների բազմազանությամբ։ Այս տարվա ֆորումն առանձնացավ նաև նորարարական նախաձեռնությամբ․ երկու օր շարունակ քննարկումներին հետևել է արհեստական բանականության «Minas» համակարգը, որը միջոցառման ավարտին պատրաստել է երկօրյա քննարկումների ամփոփ տեղեկագիր։ Նախաձեռնության հեղինակը ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ Արտյոմ Պետրոսյանն է։

«Minas»-ը վերլուծել է հնչած ելույթներն ու քննարկումները՝ առանձնացնելով առանցքային ուղերձներն ու հիմնական եզրահանգումները։ Ամփոփումը կարող է օգտակար լինել ոլորտի մասնագետների համար, այնտեղ ամփոփ ներկայացվում է ֆորումի ընթացքում հնչած գաղափարներն ու նախանշված քայլերը։ Արհեստական բանականությունը՝ ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացի, այլև մասնագիտական երկխոսության և գիտելիքի համակարգման գործիք։