Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից

Հունվարի 25-ին, ժամը 18:18-ին Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին բախվել են «Scania» մակնիշի ավտոբուսը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդն արգելափակվել է։ 

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ մասնատել են ավտոմեքենան, դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։