Բացել լրահոսը Փակել լրահոսը
a26e641eccd4b824312b5076c7f7e056
A A
Սպորտ

ՀՖՖ-ի պատասխանն ՈւԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ

Ի պատասխան Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայաստան-Ուկրաինա հանդիպումից առաջ և խաղի ընթացքում տեղի ունեցածը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

ՀՖՖ-ն ներկայացրել է դիտարկումներ, ըստ որոնց՝ ուկրաինական կողմի բողոքն անհիմն է:

Ֆեդերացիան հայտնում է՝ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:

Ավելի վաղ հայտնի էր, որ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես դիմել է ՈւԵՖԱ-ի Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմնին՝ կապված ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման փուլի Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի հետ։

Ուկրաինական կողմի դժգոհության պատճառը Հայաստանի հավաքականի և ռուսական «Տյումենի» ֆուտզալիստ Դենիս Նևեդրովի էմոցիոնալ արձագանքն է եղել եզրափակիչ սուլիչից հետո, ինչպես նաև Instagram-ում նրա կատարած գրառումը (էմոջին):