Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի, մասնավորապես՝ ինքնասպանությունների աճն անհանգստացնող է. Aravot.am (տեսանյութ)

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Շուշան Խնկոյանը նշում է․

«Քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանները անմխիթար են, առողջական խնդիրները սրվում են, պատշաճ բուժօգնություն չեն ստանում, ինքնավնասումներ կատարող անձանց հետ ևս պատշաճ աշխատանք չի կատարվում, կարևոր խնդիր է նաև աշխատակիցների կողմից պատշաճ հսկողությունը»։

Թերեւս նաև սրանով է պայմանավորված այն մտահոգիչ ցուցանիշը, որ արձանագրվեց անցած տարվա ընթացքում: 2025 թվականին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է մահվան 24 դեպք, որոնցից 8-ը՝ ինքնասպանություն։ Վերջին տասնամյակում նման բարձր թվով ինքնասպանություններ արձանագրվել են միայն 2016 թվականին, երբ ՀՀ քրեակատարողական համակարգը դեռևս չէր հռչակել պատժողականից դեպի վերականգնողական արդարադատության անցման մասին:

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով այս տվյալներին՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Դավիթ Թումասյանն ասաց. «Սա բավականին խորքային խնդիր է, որը պետք է դիտարկել մի քանի տեսանկյուններից:

Նախ և առաջ սկսենք նրանից, որ ցանկացած հետպատերազմյան պետությունում լարվածությունն աճում է, անձանց սոցիալ-հոգեբանական վիճակը բավականին ծայրահեղ է լինում, ինչից ելնելով ավելանում են ոչ միայն ագրեսիվությունը, այլ նաև ինքնավնասման, ինքնասպանությունների հակումները և դա ավելանում է ազգաբնակչության բոլոր շերտերի մոտ:

Առավել սրվում է, եթե գործ ունենք խոցելի խմբի ներկայացուցիչների հետ, իսկ դատապարտյալը կամ կալանավորված անձը հանդիսանում է խոցելի խմբի ներկայացուցիչ, որովհետև ազատությունից զրկելն ինքնին սթրեսային է, և բոլոր մտավախությունները, տագնապային վիճակները կամ նմանատիպ այլ իրավիճակները սրվում են հենց այդ փուլում: Եվ եթե անձը միգուցե անգամ ազատության պայմաններում նման հակումներ չուներ կամ նման վարքագիծ չէր դրսևորել, դա արդեն կարող է դրսևորվել՝ կոնկրետ ելնելով անազատության մեջ իր գտնվելու փաստից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/01/25/1535522/