Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ` ԹԲԼԻՍԻՈՒՄ

Սպորտ


Վրաստանի մայրաքաղաք Թբիլիիսում անցկացվել է Տիգրան Պետրոսյանի շախմատային հուշամրցաշար: Հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Գեորգի Բագատուրովը, որը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր: Մրցաշարը կազմակերպել էր շախմատի «ՆՏՆ» ակումբը (Նոնա, Տիգրան, Նանա), որը կրում է լեգենդար շախմատիստներ Գապրինդաշվիլիի, Պետրոսյանի, Ալեքսանդրիայի անունները: Մրցաշարին մասնակցել են 53 շախմատիստներ:

ՆԱԴԱՆՅԱՆԸ ՄՈՏ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ


Կորեայի մայրաքաղաք Սեուլում ընթացող շախմատային մրցաշարի 7-րդ տուրից հետո հայ շախմատիստ Աշոտ Նադանյանը 5 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում: 5.5-ական միավոր են վաստակել Ֆիլիպովը (Ուզբեկստան), Յանգ Յանգ Կայքին (Չինաստանը) եւ Սիտանգանգը (Ինդոնեզիա): Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:

ՎԱՍՅԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՈՐԱԿԱԶՐԿԵԼ


ՖԻԴԵ-ի փոխնախագահ Ալի Նիհաթ Յազիչին, մեկնաբանելով ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի օլիմպիադայի վերջին տուրում դոպինգ-տեստից հրաժարվելու փաստը, նշել է, որ շախմատիստը պետք է որակազրկվի. «Իվանչուկը իմ լավ ընկերն է: Բայց իմ կարծիքով` նա սխալ է: Ես կարծում եմ, որ փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելուց հրաժարվելու համար նրանք պետք է նկատողություն տալ, իսկ դոպինգ տեստի խուսափելու համար` որակազրկել 2 տարով: Եթե մենք շախմատը համարում ենք մարզաձեւ եւ պայմանավորվել ենք պահպանել կանոնադրությունը, ապա իրավունք չունենք բացառություն անել որեւէ մեկի համար: Նշանակություն չունի`որակազրկումը վերաբերվում է ընկերներին, թե աստեղերին»: