Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՈՒԺԵՂ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Սպորտ


Շախմատի Հայաստանի երիտասարդական հավաքականը չկարողացավ փրկել Հնդկաստանի հետ մրցամարտը: Ընկերական հանդիպման վերջին 3-րդ տուրում մերոնք զիջեցին 1:3 հաշվով, իսկ ընդհանուր` 1:5 հաշվով: 1-ին տուրում հայ երիտասարդները զիջել էին, 2-րդում ոչ-ոքի խաղացել, իսկ 3-րդում միայն հաղթանակ էր անհրաժեշտ հաշիվը հավասարեցնելու համար:


Առաջին խաղատախտակի վրա Զավեն Անդրեասյանը զիջեց Աբհջիտ Գուպտային, իսկ Հրանտ Մելքումյանը 2-րդ խաղատախտակի վրա պարտվեց Արուն Պրասադին: Ավետիք Գրիգորյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը իրենց պարտիաները ավարտվեցին ոչ-ոքիով: Այսպիսով Հայաստանի հավաքականը պարտվեց 1:3 հաշվով:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԵՐՔՈՒՄ Է


Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Ուկրաինայի շախմատի հավաքականի առաջատար Վասիլի Իվանչուկին սպառնում է որակազրկում Դրեզդենում կայացած օլիմպիադայի վերջին տուրից հետո դոպինգ տեստից հրաժարվելու համար: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել էր, որ Իվանչուկը կարող է որակազրկվել 2 տարով: Բացի այդ Ուկրաինան կարող էր զրկվել Նոնա Գապրինդաշվիլիի անվան գավաթից, որը ստանում էր տղամարդկանց եւ կանանց հավաքականների արդյունքների գումարումից ամենաբարձր տեղում հայտնված հավաքականը:


Ուկրաինայի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչ Լեոնիդ Բոգդանկինը, մեկնաբանելով այս ամենը, հայտարարել է, որ որակազրկում չի լինելու. «Այդ լուրերը անհեթեթություններ են: Մենք ՖԻԴԵ-ից պաշտոնական նամակ ենք ստացել, որտեղ ասում է, որ 3 ամիսների ընթացքում Վաիլին պետք է բացատրություն տա իր գործողությունների վերաբերյալ: Ոչ մի որակազրկման մասին նամակում խոսք չկա»:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԵՐԱՇԽ ԿՈԼԵԿՏԻՎ ԷՐ» Շախմատի Ռուսաստանի հավաքականի կազմում ամենաբարձր վարկանիշ ունեցող Ալեքսանդր Մորոզեւիչը, խոսելով Ռուսաստանի` Օլիմպիադայում ունեցած անհաջողությունների մասին, ասել է. «Միանշանակ անհաջողության պատճառները ասել չեմ կարող: Պետք է հաշվի առնել, որ շախմատիստների անհատական վարկանիշները որոշիչ են անհատական մրցաշարերում, իսկ օլիմպիադայում թիմային պայքար է»:


Մորոզեւիչը ընդգծել է, որ Ռուսաստանի հավաքականը այնքան համերաշխ չէր, որքան Հայաստանի ընտրանին. «Մարդիկ մտածում են, որ թիմում լավ մթնոլորտ չի եղել: Միգուցե կարծում են` հավաքականում ընդգրկված են սրիկաներ, որոնք իրեր հետ լեզու չեն կարողանում գտնել: Պահանջել, որ մենք Հայաստանի նման ապրենք մի ընտանիքում հնարավոր չէ: Առաջ բավական էր, որ մեր հավաքականում լիներ մեկ առաջատար եւ մի քանի երիտասարդ, պատվախնդիր շախմատիստներ, բայց այժմ իրավիճակը փոխվել է. ընդգծված առաջատար մենք չունենք»: