Բացել լրահոսը Փակել լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ. ՄՐՑԱՄԱՐՏԸ ՍԿՍՎԱԾ Է

Քիչ առաջ Դրեզդենում մեկնարկեց շախմատի Համաշխարհային օլիմպիադայի վերջին 11-րդ տուրը: Հայաստանի(9) մրցակիցը Չինաստանի հավաքականն է (3): Հաղթանակի դեպքում հայ շախմատիստները կպահպանեն օլիմպիադայի չեմպիոնի կոչումը:

«ԹԱԼ ԳՐԻԳԸ» ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԱՏԱՐ

Երեւանի «Թալ Գրիգը» ֆուտզալի առաջնության 3-րդ տուրում մեծ դժվարությամբ հաղթեց «Հրազդանին»: Հյուրընկալվելիս «Թալ Գրիգը» առավելության հասավ 7:5 հաշվով, թեեւ 2-րդ կեսում զիջում էր հաշվի մեջ: Տանտերերին չփրկեց նաեւ Վանիկ Ղազարյանի հեթ-տրիկը, իսկ փոխչեմպիոնի...

ՕԼԻՄՊԻԱԴԱ. ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՄ ՈՉԻՆՉ

Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի վերջին 11-րդ տուրում Հայաստանի հավաքականին անհրաժեշտ է հաղթել Չինաստանի ընտրանուն: Վաղը կայանալիք մրցավեճում հայ շախմատիստները դրական արդյունքի դեպքում 2-րդ անգամ կդառնան օլիմպիադայի հաղթող:

ՄԵՐՈՆՔ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Հայաստանի ‎ֆուտբոլի հավաքականի անդամներ Գեւորգ Կասպարովը, Ռոմիկ Խաչատրյանը եւ Եղիշե Մելիքյանը պատրաստվում են իրենց ելույթները շարունակել արտասահմանյան թիմերում:

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՏՈՒԳԱՆՈՒՄ ԵՆ 10 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ

Արգենտինայի թիվ 1 թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 10 հազար ԱՄՆ դոլար տուգանք կվճարի: Դեվիսի գավաթ խաղարկության եզրափակիչի զուգախաղերում 26-ամյա արգենտինահայ թենիսիստը անհաջող հանդես եկավ, որից հետո չէր ցանկացել ներկայանալ մամուլի ասուլիսին: Կազմակերպիչները...

ՁԱԽՈՂՈՒՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը մեդալ չունեցավ: Զագրեբում կայացած առաջանությունը Հայաստանի 5 ներկայացուցիչներից 4-ը նույնիսկ մոտ չէին մրցանակային տեղ գրավելուն:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Հայ ֆուտբոլասերները կրկին բաց նամակ են ուղարկել Սերժ Սարգսյանին` խնդրելով նրա միջամտությունը Հայաստանում ֆուտբոլը վերջնական փլուզումից փրկելու համար:

ՄԱԼՈՅԱՆԸ «ՍՊԱՐՏԱԿԻ» ԿԱԶՄՈՒՄ

Ռուսաստանի առաջնության վերջին 30-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» կազմում փոխարինման է դուրս եկել Արթուր Մալոյանը: «Զենիթի» հետ մրցավեճի 72-րդ րոպեին Արթուրը փոխարինել է Նիկիտա Բաժենովին:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԵՐԲԻԱ` 3:1

Շախմատի Հայաստանի հավաքականն օլիմպիադայի 10-րդ տուրում 3:1 հաշվով առավելության հասավ Սերբիայի նկատմամբ: Հայաստանի կազմում հաղթանակներ տոնեցին Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը: Կանանց հավաքականը պարտվեց Լեհաստանին:

ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՍՐԱՅԵԼԻՑ

Շախմատի Հայաստանի հավաքականն այսօր մրցում էր Իսրայելի հավաքականի հետ: 9-րդ տուրի այս մրցավեճում մերոնք պարտվեցին 1.5:2.5 հաշվով: Մինչ այս Հայաստանը պարտություն չէր կրել: Կանանց Հայաստանի հավաքականը հաղթել է Արգենտինային 3.5:0.5 հաշվով:

ՀԱՂԹԵՑԻՆՔ ՆԱԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ

Շախմատի 38-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականը այսօր մրցում էր Ֆրանսիայի հետ: Մեր շախմատիստներն խոշոր 3.5:0.5 հաշվով հաղթեցին մրցակցին: Կանանց Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց Ադրբեջանին:

ԱՐԹՈՒՐԸ ՄՈՏ ԷՐ ՄԵԴԱԼԻՆ

Հայ ձյուդոիստները այսօր սկսեցին իրենց ելույթները Զագրեբում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում: Առաջնության առաջին իսկ օրը կարող էինք մեդալ ունենալ:

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶԻՉԸ` «ՄԻԿԱՅՈՒՄ»

Վրաստանի հավաքականի նախկին մարզիչ Իվո Շուշակը նոյեմբերի 26-ին կժամանի Երեւան: 62-ամյա մասնագետը պատրաստվում է պայմանագիր կնքել Երեւանի «Միկայի» հետ: Վերջին շրջանում «Միկան» բանակցում էր խորվաթ հայտնի մասնագետի հետ, եւ Երեւանում ամենայն հավանականությամբ...

ՕԼԻՄՊԻԱԴԱ.ՀԱՂԹԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ

Շախմատի 38-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականը այսօր 5-րդ անգամ անընդմեջ հանդես կգա նույն կազմով: Թիմային պայքարում հաղթական կազմը հազվադեպ են փոփոխությունների ենթարկում, ուստի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը Ֆրանսիայի հետ մրցավեճում վստահել...

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՓՈԽԵԼ ԱԿՈՒՄԲՍ»

«Այն, որ ինձանով հետաքրքրված է հոլանդական «Ֆեյենորդը», ես տեղեկացել եմ Շվեդիայում, բայց կոնկրետ առաջարկ ճանաչված այդ թիմից չեմ ստացել եւ թե ինձ զարգացումներ կլինեն առաջիկայում, դժվարանում եմ ասել», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի...

«ԳԱԲՐԻԵԼԸ ՓԱՅԼՈՒՆ ՊԱՐՏԻԱ ԱՆՑԿԱՑՐԵՑ»

«Բավական լարված մրցամարտ ստացվեց, քանի որ հետաքրքրությունը մեծ էր բոլոր պարտիաների նկատմամբ: Չնայած մի պահ թվաց, թե առավելությունը Ռուսաստանի կողմն է, սակայն մեր թիմին հաջողվեց հաղթել», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Միկա» շախմատային ակումբի տնօրեն...

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ

Հայաստանի շախմատի հավաքականը 38-րդ օլիմպիադայում հաղթելու լուրջ հայտ ներկայացրեց: Մեր շախմատիստներն այսօր մրցում էին օլիմպիադայի ֆավորիտ Ռուսաստանի հետ եւ առավելության հասավ 2.5:1.5 հաշվով: Կանանց Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Ավստրիային:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԱՐՈՆՅԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԿՐԱՄՆԻԿԻ

Շախմատի 38-րդ օլիմպիադայում այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների միջեւ կայանալիք հանդիպումը մասնագետները համարում են չեմպիոնական մրցավեճ: Կմրցեն 2 առաջատարները, որոնք մինչ այս ընդամենը 1 միավոր են կորցրել:

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

«Փյունիկը» դարձավ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն, բայց դա չի նշանակում թե թիմը հաջորդ տարի չի ուժեղացնելու իր կազմը: Այսօր հրավիրված ասուլիսում նշեց ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ

Մինչ «Հանրապետական» մարզադաշտում որոշում էր Հայաստանի չեմպիոնը, Ֆուտբոլի 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները ստուգողական հանդիպումներ էին անցկացնում: 5-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը ընկերական...

«ԱՐԱՐԱՏ»-Ը ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ Է

Երեւանի «Արարատ» ակումբը արդեն բողոքարկել է «Փյունիկի» հետ երեկ կայացած հանդիպման մրցավարությունը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Արարատի» մարզիչ Գեւորգ Քամալյանը. «Մենք արդեն բողոք ենք ներկայացնում ՀՖՖ-ին»:

ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԿՈՐՈՇՎԻ ԶԱԳՐԵԲՈՒՄ

Հայ երիտասարդ ձյուդոիստները Զագրեբում կմասնակցեն նոյեմբերի 21-ին մեկնարկող Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը: Հայաստանի հավաքականը Խորվաթիա մեկնեց այսօր:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ (լրացված է)

Շախմատի Հայաստանի հավաքականը քիչ առաջ Դրեզդենում 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի հավաքականի նկատմամբ: Հայաստանի հաջորդ մրցակիցը կլինի Ռուսաստանը: Իսկ կանանց մեր ընտրանին 0.5:2.3 հաշվով պարտվեց Ուկրաինային:

ՉԵՄՊԻՈՆԸ ԿՐԿԻՆ «ՓՅՈՒՆԻԿ»-Ն Է

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի կոչումը 8-րդ տարին անընդմեջ նվաճեց Երեւանի «Փյունիկը», որը ոսկե խաղում 2:1 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ: Վերջինիս ներկայացուցիչների կարծիքով «Փյունիկը» անարդարացիորեն է հաղթել:

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար