ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ (լրացված է)
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի հավաքականը քիչ առաջ Դրեզդենում 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի հավաքականի նկատմամբ:
6-րդ տուրի այս մրցավեճում առաջին խաղատակի վրա Լեւոն Արոնյանի (2757) մրցակիցն էր Թեմուր Ռաջաբովը (2752): Ռաջաբով-Արոնյան մրցամարտում, ըստ բուքմեյքերների, հավանական էր ոչ-ոքի արդյունքը: Այդպես էլ եղավ: Մրցամարտն ավարտվեց խաղաղ արդյունքով: 2-րդ խաղատախտակի վրա Վլադիմիր Հակոբյանի (2679) մրցակիցի Շաքրիյար Մամեդյարովն (2731) էր: Փորձառու Հակոբյանը հաղթեց այս մրցամարտում: 3-րդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը (2642) ոչ-ոքի խաղաց Վուգար Ղաշիմովի հետ (2703), իսկ 4-րդի վրա Տիգրան Պետրոսյանը (2629)` Ռաուֆ Մամեդովի (2631): Հայաստանի հավաքականը հաղթելով այս մրցամարտում միավորների քանակը հասցրեց 11-ի: Նույնքան միավոր է վաստակել նաեւ Ռուսաստանը, որը այսօր 3:1 հաշվով առավելության հասավ Անգլիայի նկատմամբ: 7-րդ տուրում կմրցեն առաջատարները` Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները:
Կանանց Հայաստանի հավաքականը 0.5:3,5 հաշվով պարտվեց Ուկրաինային, որն իր վարկանիշով 2-րդն է մրցաշարում: Առաջին խախատախտակի վրա Էլինա Դանիելյանի (2513) զիջեց Կատերինա Լահնոյին (2488): 4-րդ խաղատախտակի վրա Լիլիթ Գալոյանն (2305) էլ պարտվեց Նատալիա Զդեբսկային (2419): Լիլիթ Մկրտչյանը (2443) ոչ-ոքի խաղաց Նատալիա Ժուկովայի (2488) հետ պարտիան, իսկ Նելլի Աղինյանը (2325) քիչ առաջ զիջեց Աննա Ուշենինային (2496) :
Մյուս առավել հետաքրքիր հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ.
Տղամարդիկ
Ֆրանսիա-Լեհաստան` 3:1
Բոսնիա-Հնդկաստան` 1.5:2.5
Շվեդիա-Իսրայել`1.5:2.5
Ռումինիա-Բուլղարիա` 2.5:1.5
Ուկրաինա-Գերմանիա` 2:2
Ռուսաստան-Անգլիա` 3:1
Վրաստան-Չինաստան` 1.5:2.5
Թարմացնելու համար սեղմեք Ctrl+F5