Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԱՐՈՆՅԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԿՐԱՄՆԻԿԻ

Սպորտ

Շախմատի 38-րդ օլիմպիադայում այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների միջեւ կայանալիք հանդիպումը մասնագետները համարում են չեմպիոնական մրցավեճ: Կմրցեն 2 առաջատարները, որոնք մինչ այս ընդամենը 1 միավոր են կորցրել: 7-րդ տուրի այս մրցավեճում առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանի(2757) մրցակիցը կլինի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (2772): Վերջինիս հետ Արոնյանը բավական հաջող է հանդես գալիս արագ շախմատում, իսկ ահա դասականում կողմերը միմյանց հետ հանդիպումներում հիմնականում բաժանվել են խաղաղությամբ:

2-րդ խաղատախտակի վրա լավ մարզավիճակում գտնվող Վլադիմիր Հակոբյանի (2679) մրցակիցը կլինի Պյոտր Սվիդլերը (2727), 3-րդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը (2642) կհանդիպի Ալեքսանդր Գրիշչուկին (2719), իսկ 4-րդ վրա Տիգրան Պետրոսյանը (2629)` Դմիտրի Յակովենկոյին (2737): Այս տուրում Ռուսաստանի կազմում կհանգստանա Ալեքսանդր Մորոզեւիչը (2787), որը ամենաբարձր վարկանիշն ունի իր ընտրանու կազմում: Այս գրոսմայստերը միակն էր, որ դեռ չէր հանգստացել Ռուսաստանի կազմում եւ մասնակցել էր առաջին 6 տուրերին, որոնցում վաստակել է 4.5 միավոր:

Հայաստանի հավաքականը իր վարկանիշով 9-րդն է, իսկ Ռուսաստանը 1-ինը եւ օլիմպիադայի բացահայտ ֆավորիտը: Այս խաղւոմ բուքմեյքերները նախապատվությունը տալիս են ռուսներին, որոնք հաղթանակի համար սահմանվել է 1.80 գործակից: Ոչ-ոքիի վրա խաղադրույք է ընդունվում 3.00 գործակցով, իսկ Հայաստանի հաղթանակի համար 4.20 գործակից:

Կանանց Հայաստանի հավաքականը այսօր կհանդիպի Ավստրիայի հետ, որն իր վարկանիշով 36-րդն է մրցաշարում: Առաջին խախատախտակի վրա Լիլիթ Մկրտչյանի (2443) մրցակիցը կլինի Եվա Մոզերը (2376): 2-րդում Նելլի Աղինյանը կհանդիպի (2325) կհանդիպի Աննա Կոպինիտսին (2270),3-րդում Լիլիթ Գալոյանը (2305)` Յուլիա Նովկովիչին (2161), 4-րդում Սիրանուշ Անդրեասյանը (2290)` Հելեն Միրային (2115): Հայաստանի կազմում առաջին անգամ կհանգստանա Էլինա Դանիելյանը, որը նախորդ 3 տուրերում պարտություններ է կրել: