ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ. ՄՐՑԱՄԱՐՏԸ ՍԿՍՎԱԾ Է
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ Դրեզդենում մեկնարկեց շախմատի Համաշխարհային օլիմպիադայի վերջին 11-րդ տուրը: Հայաստանի(9) մրցակիցը Չինաստանի հավաքականն է (3): Հաղթանակի դեպքում հայ շախմատիստները կպահպանեն օլիմպիադայի չեմպիոնի կոչումը:
Հայաստան-Չինաստան
Լեւոն Արոնյան (2757)-Վանգ Յու (2736)
Վլադիմիր Հակոբյան (2679)-Բու Հիանցզի(2714)
Գաբրիել Սարգսյան (2642)-Նի Հուա(2710)
Տիգրան Պետրոսյան (2629)-Լի Չաո(2622)
Հայաստանի եւ Չինաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2006թ. օլիմպիադայի 10-րդ տուրում: Հայաստանը այն ժամանակ հաղթեց 2.5:1.5 հաշվով: Մեր թիմի կազմում հաղթանակ տոնեց Վլադիմիր Հակոբյանը: Կողմերը 2 տարի առաջ հանդես էին գալիս գրեթե նույն կազմերով: Հայաստանի կազմում տեղի է ունեցել մեկ փոփոխություն: Մայիսին կյանքից վաղաժամ հեռացած Կարեն Ասրյանի փոխարեն հանդես է գալիս Տիգրան Պետրոսյանը: Չինացիները կազմում Ժանգ Ժոնգին փոխարինել է Լի Չաոն:
Այսօր կայանալիք մյուս հանդիպումներում մեր ուշադրության կենտրոնում կլինի նաեւ Ուկրաինա-ԱՄՆ հանդիպումը: Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականները 17-ական միավոր են վաստակել, սակայն լրացուցիչ ցուցանիշներով մերոնք առջեւում են:
Կանանց Հայաստանի հավաքականը (6) այսօր հանդիպում է Հնդկաստանի (11) հետ:
Հայաստան-Հնդկաստան
Էլինա Դանիելյան(2513)-Դրոնավալի Հարիկա(2462)
Լիլիթ Մկրտչյան (2443)-Սաչդեւ Տանիա (2425)
Նելլի Աղինյան (2325)-Գատե Սվատի (2320)
Լիլիթ Գալոյան (2305)-Անն Մարի Գոմես (2298)
Թարմացնելու համար սեղմեք Ctrl+F5