«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՓՈԽԵԼ ԱԿՈՒՄԲՍ»
Աջակցիր «Ա1+»-ին«Այն, որ ինձանով հետաքրքրված է հոլանդական «Ֆեյենորդը», ես տեղեկացել եմ Շվեդիայում, բայց կոնկրետ առաջարկ ճանաչված այդ թիմից չեմ ստացել եւ թե ինձ զարգացումներ կլինեն առաջիկայում, դժվարանում եմ ասել», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը:
Շվեդական ԳԱԻՍ-ում հանդես եկող հայ ֆուտբոլիստ ներկայումս Երեւանում է, որտեղ պատրաստվում է անցկացրել իր արձակուրդը: 2007թ. Հայաստանի լավագույն խաղացողը ցանկանում փոխել իր ակումբը. «Պայմանագիրս ԳԱԻՍ-ի հետ ավարտվում է 3 տարի անց, բայց դա ոչինչ չի նշանակում: Ես ցանկանում եմ փոխել ակումբս: Ձմռանը բացվելու է տրանսֆերային պատուհանը, որի ընթացքում էլ ամեն ինչ պարզ կլինի: Ակումբի ղեկավարությունը եւս տեղյակ է իմ ցանկության մասին: Նրանք եւս ցանկանում եմ վաճառել իմ տրանսֆերը այլ թիմի»:
«Փյունիկի» նախկին ֆուտբոլիստը մինչեւ հունվարի 4-ը գտնվելու է Երեւանում, սակայն այս ընթացքում շարունակելու է մարզվել. «Վերջին շրջանում վնասվածքների պատճառով չեմ մասնակցել Շվեդիայի առաջնության վերջին տուրերի հանդիպումներին: Այժմ արդեն վերականգնվել եմ եւ իմ նախկին թիմի` «Փյունիկի» հետ կմարզվեմ, որպեսզի պահպանեմ մարզավիճակս»:
Շվեդիայի 2008թ. առաջնությունում Գյոթեբորգ քաղաքի ԳԱԻՍ թիմը գրավեց 11-րդ առաջնությունը: Լեւոն Պաչաջյանի կարծիքով թիմը կարող էր ավելի հաջող հանդես գալ. «Թիմը ցույց չտվեց իր ողջ պոտենցիալը: Կարող էինք եւ ավելի բարձր տեղում հայտնվել, բայց ունենք այն, ինչ ունենք: ԳԱԻՍ-ը համեստ ակումբ է եւ վերջին տասնամյակներում մեդալների համար չի պայքարել: Միանգամից այս թիմը չէր կարող հաջողության հասնել: Այժմ ակումբում սկսել է գործընթաց, որի նպատակը, թիմին տարիներ անց բարձր հորիզոնականներում տեսնելն է»: