Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԼՈՅԱՆԸ «ՍՊԱՐՏԱԿԻ» ԿԱԶՄՈՒՄ

Սպորտ

Ռուսաստանի առաջնության վերջին 30-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» կազմում փոխարինման է դուրս եկել Արթուր Մալոյանը: «Զենիթի» հետ մրցավեճի 72-րդ րոպեին Արթուրը փոխարինել է Նիկիտա Բաժենովին:

Ռոման Բերեզովսկին «Խիմկիի» կազմում 3 գնդակ է ընդունել «Ամկարին» հյուրընկալվելիս: Ռոմանի թիմը իր համար ոչինչ չորոշող խաղում պարտվել 1:3 հաշվով: «Խիմկին» 27 միավորով գրավեց 14-րդ հորիզոնականը` պահպանելով իր տեղը ուժեղագույնների խմբում:

ԱՐԱՐԱՏԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑԻՆ

Ուկրաինայի առաջնության 16-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտեց «Կարպատների» հետ մրցավեճը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արարատ Առաքելյանը «Մետալուրգի» հիմնական կազմում էր եւ փոխարինվեց 60-րդ րոպեին: Իսկ Սամվել Մելքոնյանը փոխարինման դուրս եկավ 74-րդ րոպեին: 16-րդ տուրից հետո «Մետալուրգը» 33 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

ՄԻԱՅՆ ԱՐՏԱՎԱԶԴԸ

Ռումինիայի առաջնության 16-րդ տուրում Արտավազդ եւ Արման Քարամյանների «Տիմիշոարան» 1:1 հաշվով է ավարտել առաջատար «Ունիրեայի» հետ արտագնա հանդիպումը: Հանդիպմանը ամբողջությամբ մասնակցել է Արտավազդ Քարամյանը, իսկ Արմանը խաղադաշտ դուրս չի եկել: «Տիմիշոարան» 26 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: