ՁԱԽՈՂՈՒՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը մեդալ չունեցավ: Զագրեբում կայացած առաջանությունը Հայաստանի 5 ներկայացուցիչներից 4-ը նույնիսկ մոտ չէին մրցանակային տեղ գրավելուն:
73 կգ քաշայինների պայքարում հանդես եկավ Ռոբերտ Վարդանյանը, որի մրցակիցը բելառուս Ալեքսեյ Շատուշին էր:
Առաջին փուլի մրցամարտում Ռոբերտը զիջեց մրցակցին եւ դուրս մնաց հետագա պայքարից: 90 կգ քաշայինների պայքարում Հակոբ Առաքելյանը հանդիպեց Ռուսաստանի ներկայացուցիչ Զաֆար Մախմադովին:
Առաքելյանը եւս զիջեց մրցակցին: Մինչ այս 60 կգ քաշային Արթուր Սրապյանը, որն առաջին մրցամարտում առավելության հասավ Լեհաստանի ներկայացուցիչ Մարցին Իրեկի նկատմամբ դուրս էր եկեկ քառորդ եզրափակիչ, որտեզ պարտվել էր չեխ Պավել Պետրիկովին, իսկ բրոնզե մեդալի համար վճռորոշ մրցավեճում զիջել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մուրադ Աբդուլաեւին:
66 կգ քաշայինների պայքարում Համբարձում Տոնոյանն էլ: Քառորդ եզրափակիչում զիջել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Էմիլ Հասանովին:
Կանանց պայքարում Անուշ Հակոբյանը 57 կգ քաշային կարգում առաջին իսկ մրցամարտում` զիջելով Հոլանդիայի ներկայացուցիչ Միշել Դիեմիրիին, դուրս էր մնացել հետագա պայքարից:
Առաջնությանը մասնակցում էին 42 երկրների 326 ձյուդոիստներ: