A
A
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԵՐԲԻԱ` 3:1
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի հավաքականն օլիմպիադայի 10-րդ տուրում 3:1 հաշվով առավելության հասավ Սերբիայի նկատմամբ: Հայաստանի կազմում հաղթանակներ տոնեցին Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը:
Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը վաստակեցին կեսական միավոր: Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը միավորների քանակը հասցրեց 17-ի: Նույնքան միավոր է վաստակել նաեւ Ուկրաինան: Վերջին` 11-րդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Չինաստանը:
Հայաստանի կանանց հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտվեց Լեհաստանին: Մեր շախմատիստուհիներից պարտվեցին Նելլի Աղինյանը եւ Լիլիթ Գալոյանը: Էլինիա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Մոնիկա Սոչկոյի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Իվետա Ռայլիչին: