Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՐՈՆՔ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Սպորտ


Հայաստանի ‎ֆուտբոլի հավաքականի անդամներ Գեւորգ Կասպարովը, Ռոմիկ Խաչատրյանը եւ Եղիշե Մելիքյանը պատրաստվում են իրենց ելույթները շարունակել արտասահմանյան թիմերում:

ՄԵԼԻՔՅԱՆԸ` ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ


Եղիշե Մելիքյանը վերջին 2 մրցաշրջաններում ելույթ էր ունենում Երեւանի «Բանանցում», որի հետ ֆուտբոլիստի պայմանագիրը արդեն սպառվում է: Մելիքյանը մեկնել է Ղազախստան, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են մի քանի թիմեր: Արտասահմանում հանդես գալոիւ փորձ Մելիքյանն արդեն ունի: Ժամանակին նա ելույթ է ունեցել Դոնեցկի «Մետալուրգում»:

ՌՈՄԻԿԸ` ԿԻՊՐՈՍՈՒՄ «Բանանցում» չէ նաեւ թիմի մեկ այլ փորձառու խաղացող Ռոմիկ Խաչատրյանը, որը թիմում հայտնվեց տարեսկբզին, սակայն վնասվածքների պատճառով մասնակցեց ոչ բոլոր հանդիպումներին: Ռոմիկը ներկայումս բանակցություններ է վարում կիպրոսական թիմերի հետ: Շատ հավանական է, որ կրկին վերադառնա Կիպրոս, որտեղ Խաչատրյանը հանդես է եկել մի շարք թիմերում: Թե որտեղ կշարունակի ելույթները 30-ամյա հենակետային կիսապաշտպանը, հայտնի կդառնա առաջիկա օրերին:

ԿԱՍՊԱՐՈՎԸ` ԻՐԱՆՈՒՄ


Երեւանի «Ուլիսի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովը Հայաստանի առաջնության ավարտից հետո մեկնել է Իրան: Հայ ֆուտբոլիստը առաջիկա ամիսներում հանդես կգա Իրանի առաջին լիգայի «Տերակտոր Սազի» թիմում: Կասպարովը առաջիկա ամիսներին ելույթ ունենալով հարեւան երկրում, հաջորդ տարի վերադառնա «Ուլիս», որտեղ կշարունակի իր ելույթները Հայաստանի առաջանությունում:


Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում 11 հանդիպում անցկացրած դարպասապահը 2006-08թթ. արդեն հանդես եկել է իրանական թիմերում: Կասպարովը ելույթ է ունեցել «Պաս» եւ «Ռահ Ահան» ակումբներում, իսկ 2008թ. ամռանը վերադարձել է Հայաստան եւ պայմանագիր կնքել «Ուլիսի» հետ: