Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ

Սպորտ

Հայաստանի շախմատի հավաքականը 38-րդ օլիմպիադայում հաղթելու լուրջ հայտ ներկայացրեց: Մեր շախմատիստներն այսօր մրցում էին օլիմպիադայի ֆավորիտ Ռուսաստանի հետ եւ առավելության հասավ 2.5:1.5 հաշվով:

Մրցում էին 2 առաջատարները, որոնք մինչ այս ընդամենը 1 միավոր էին կորցրել: 7-րդ տուրի այս մրցավեճում առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանի(2757) մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն (2772) էր: Այս պարտիան 41-րդ քայլում ավարտվեց խաղաղ ելքով:

2-րդ խաղատախտակի Վլադիմիր Հակոբյանի (2679) եւս ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի (2727) հետ: 3-րդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը (2642) հաղթեց ծնունդով երեւանցի Ալեքսանդր Գրիշչուկին (2719), իսկ 4-րդի վրա Տիգրան Պետրոսյանը (2629) կես միավոր վաստակեց Դմիտրի Յակովենկոյի (2737) հետ պայքարում:

Հայաստանի հավաքականը իր վարկանիշով 9-րդն է, իսկ Ռուսաստանը 1-ինը: Այս հաղթանակից հետո մեր շախմատիստները 13 միավորով վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Օլիմպիադայի ավարտին մնացել է 4 տուր, իսկ Հայաստանը արդեն հանդիպել է գլխավոր հավակնորդներից 2-ի հետ:

Մրցաշարային աղյուսակ

----------------------------Մ

1. Հայաստան -------13

2. Գերմանիա--------12

3. Ֆրանսիա---------12

4. Իսրայել-----------12

5. Չինաստան ------11

6. Ուկրաինա--------11

7. Ռուսաստան------11

Կանանց Հայաստանի հավաքականը այսօր հանդիպեց Ավստրիայի հետ, որն իր վարկանիշով 36-րդն է մրցաշարում: Առաջին խախատախտակի վրա Լիլիթ Մկրտչյանի (2443) ոչ-ոքի խաղաց Եվա Մոզերի (2376) հետ: 2-րդում Նելլի Աղինյանը պարտության մատնեց (2325) կհանդիպի Աննա Կոպինիտսին (2270),3-րդում Լիլիթ Գալոյանը (2305)` Յուլիա Նովկովիչին (2161): 4-րդում Սիրանուշ Անդրեասյանը (2290) կես միավոր վաստակեց Հելեն Միրայիի (2115) հետ պայքարում:

Հայաստանը հաղթեց 3:1 հաշվով եւ միավորների քանակը հասցրեց 10-ի: