ՀԱՂԹԵՑԻՆՔ ՆԱԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի 38-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականը այսօր մրցում է Ֆրանսիայի հետ: Մեր շախմատիստներն խոշոր 3.5:0.5 հաշվով հաղթեցին մրցակցին:
8-րդ տուրի այս մրցավեճում առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանի(2757) մրցակիցը Էթիեն Բաքրոն էր (2705), որը ընթացիկ օլիմպիադայում անցկացրած 6 հանդիպումներում 4.5 միավոր էր վաստակել:
Լեւոնը այս պարտիայում վաստակեց կես միավոր:
2-րդ խաղատախտակի վրա Վլադիմիր Հակոբյանի (2679) մրցակիցը Մաքսիմ Վաչիե-Լագրավն էր (2716), որը ամենաբարձր վարկանիշը ունի ֆրանսիացիների կազմում: Հակոբյանը հիանալի հանդիպում անցկացրեց եւ պարտության մատնեց մրցակցին:
3-րդ խաղատախտակի վրա արդյունավետ խաղ ցուցադրող Գաբրիել Սարգսյանը (2642) առավելության հասավ Լաուրեն Ֆերզինի (2676) նկատմամբ: Սարգսյանը անցկացրած 8 պարտիաներում արդեն 7 միավոր է վաստակել: Ամենավերջինը իր պարտիան ավարտե 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Տիգրան Պետրոսյանը (2629), որը պարտության մատնեց Եվրոպայի չեմպիոն Վլադիսլավ Տկաչեւին (2664): Հայաստանի հավաքականը իր վարկանիշով 9-րդն է մրցաշարում, իսկ Ֆրանսիան 7-րդը:
Այս հաղթանակից հետո Հայաստանը 15 միավորով ամրապնդվել է առաջին հորիզոնականում: Հայաստանի հաջորդ մրցակիցը կլինի Իսրայելի հավաքականը, որը այսօր 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Գերմանիայի նկատմամբ: Իսրայելը 14 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում: Օլիմպիադայի ավարտին մնացել է 3 տուր: Վաղը կայանալիք 9-րդ տուրում Հայաստանը գործնականում կարող է ապահովել առաջին հորիզոնականը:
ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ՝ 4:0
Կանանց Հայաստանի հավաքականը այսօր հանդիպում էր Ադրբեջանի հետ, որն իր վարկանիշով 28-րդն է մրցաշարում: Մեր շախմատիստուհիները ջախջախեցին մրցակցին: Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը (2513) հաղթեց Զեյնաբ Մամեդյարովային (2351) է: Լիլիթ Մկրտչյանը (2325) 2-րդում 85-րդ քայլում հաղթեց Տուրկան Մամեդյարովային (2269): 3-րդում Նելլի Աղինյանը (2305) սեւերով առավելության հասավ Նարգիզ Ումուդովայի (2219) նկատմամբ: 4-րդում Լիլիթ Գալոյանը (2290) 61-րդ քայլին ստիպեց Նարմին Քազիմովային (2171) հանձնվել: Հայաստանը հաղթեց 4:0 հաշվով: Մեր թիմը արդեն 13 միավոր ունի իր ակտիվում:
Թարմացնելու համար սեղմեք Ctrl+F5