Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԹԱԼ ԳՐԻԳԸ» ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԱՏԱՐ

Սպորտ


Երեւանի «Թալ Գրիգը» ֆուտզալի առաջնության 3-րդ տուրում մեծ դժվարությամբ հաղթեց «Հրազդանին»: Հյուրընկալվելիս «Թալ Գրիգը» առավելության հասավ 7:5 հաշվով, թեեւ 2-րդ կեսում զիջում էր հաշվի մեջ: Տանտերերին չփրկեց նաեւ Վանիկ Ղազարյանի հեթ-տրիկը, իսկ փոխչեմպիոնի կազմում 2 անգամ աչքի ընկավ Արման Սահակյանը:

3-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիպեցին «Էրեբունին» եւ «Պոլիտեխնիկը»: Չեմպիոնության համար պայքարող թիմերի մրցավեճում գրանցվեց մարտական ոչ-ոքի` 4:4: Տանտերերի կազմում 2-ական անգամ աչքի ընկան Ռոման Չարիկյանը եւ Արմեն Սանամյանը, իսկ «Պոլիտեխնիկից» դուբլի հեղինակ դարձավ Կարեն Միքաելյանը:

Միանձնյա առաջատար դարձավ «Թալ Գրիգը», որը հյուրընկալվելիս 7:5 հաշվով առավելության հասավ «Հրազդանի» նկատմամբ:

«Եվրոպան» 6:2 հաշվով առավելության հասավ «Ավանի» նկատմամբ: Հաղթողների կազմում միանգամից հինգ գոլի հեղինակ դարձավ Հենրիկ Գրիգորյանը:

Ամենախոշոր հաշիվը գրանցվեց ՋԵԿ-ի մարզադահլիճում, որտեղ «Արսենալ- Նոր Նորքը» 10:1 հաշվով ջախջախեց «Ռեմային»: 3-ական գոլի հեղինակ դարձան Արսեն Խանամիրյանը, Արմեն Գուլամբարյանը եւ Էդուարդ Հովհաննիսյանը:

Մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է «Թալ Գրիգը», որին հաջորդում են 6-ական միավոր վաստակած «Արսենալ Նոր-Նորքը» եւ «Եվրոպան»:

Ռմբարկուների ցուցակը 9 գնդակով գլխավորում է «Հրազդանի» խաղացող Վանիկ Ղազարյանը: 4-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի «Արսենալ Նոր-Նորք»-«Թալ Գրիգ» մրցավեճը: