Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԸ» ԿՄՐՑԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵՏ

Սպորտ


Երեւանի «Արարատը» «Համագործացության գավաթի» 2009թ. խաղարկությունում կհանդիպի Ռուսաստանի չեմպիոն «Ռուբինի», ինչպես նաեւ ղազախական «Ակտոբեի» եւ ուզբեկական «Պախտակորի» հետ: Այս մասին հայտնի է դարձել Մոսկվայում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում:


Ֆուտբոլային ավանդական մրցաշարին մասնակցում են ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնները: Թեեւ Հայաստանի առաջնությունում հաղթել է «Փյունիկը», սակայն Մոսկվայում հունվարին կայանալիք մրցաշարին մեր հանրապետությունը կներկայացնի փոխչեմպիոն «Արարատ»-ը: «Փյունիկը» այս տարի եւս հրաժարվել է մասնակցել մրցաշարին, պատճառաբանելով, թե «Համագործակցության գավաթը» չի մտնում ակումբի նախապատրաստական ծրագրերի մեջ:


Իսկ «Արարատ» վիճակահանության արդյունքում հայտնվեց A խմբում, որտեղ հանդես կգա նաեւ մրցաշարի բացահայտ ֆավորիտ Կազանի «Ռուբինը»: Ռուսաստանի 2008թ. չեմպիոնը ամենայն հավանականությամբ մարտական կազմով ելույթ կունենա մրցաշարին: Օրերս ՌՖՄ նախագահ Վիտալի Մուտկոն հայտարարել էր, որ Ռուսաստանի չեմպիոնը պատրաստ է հիմնական կազմով հանդես գալ «Համագործակցության գավաթի» խաղարկությունում: Նախորդ տարիներին Ռուսաստանի չեմպիոնները սովորաբար 2-րդ կազմն են գործուղում Մոսկվա: Բավական ուժեղ թիմեր են նաեւ «Արարատի» մյուս 2 մրցակիցները` «Ակտոբեն» եւ «Պախտակորը»: «Ակտոբեն» վերջերս հաղթեց Ղազախստանի առաջնությունում, որի մակարդակը վերջին տարիներին զգալիորեն բարձրացել է:


Մրցաշարին չի մասնակցի Վրաստանի չեմպիոնը: Վրացիները հրաժարվել են հանդես գալ այս մրցաշարում: Փոխարենը հանդես կգա Ֆինլանդիան ներկայացնող «Ինտերը»:



«Համագործացության գավաթի» վիճակահանության արդյունքները.

A խումբ


«Ռուբին», ՌԴ


«Արարատ», Հայաստան


«Ակտոբե», Ղազախստան


«Պախտակոր», Ուզբեկստան

B խումբ


«Աշխաբադ», Թուրքմենստան


«ՄՏԶ-Ռիպո», Բելառուս


«Էկրանաս», Լիտվա


Ռուսաստանի երիտ. հավաքական

C խումբ


«Շախտյոր», Ուկրաինա


«Շերիֆ», Մոլդովա


«Լեվադիա», Էստոնիա


«Ռեդար-Թադազ», Տաջիկստան

D խումբ


«Ինտեր», Ադրբեջան


«Վենտսպիլս», Լատվիա


«Դորդոյ Դինամո», Ղրղըզստան


«Ինտեր», Ֆինլանդիա