Բացել լրահոսը Փակել լրահոսը

«ՄԻԿԱՆ» ԿՈՐՑՐԵՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Շախմատի Եվրոպայի առաջնության ավարտից 2 տուր առաջ Երեւանի «Միկան» գործնականում զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից: Հայաստանի չեմպիոնը, 5-րդ տուրում պարտվելով գերմանական «Բադեն-Բադեն» թիմին, նահանջեց 11-րդ հորիզոնական:

15-ԻՑ 9-Ը ՀԱՂԹԵԼ ԵՆ

Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում քիչ առաջ ավարտվեցին 2-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի 15 ներկայացուցիչներից 9-ը այս տուրում կարողացան հաղթանակներ տոնել: 3 մասնակիցների վաստակեցին կեսական միավոր, իսկ մյուս 2-ը պարտվեցին:

ՊՈՈՒԼՍԵՆԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ

Վաղը՝ հոկտեմբերի 22-ին, Իսպանիայում կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության առաջին որակավորման փուլի 13-րդ խմբի մրցաշարը, որտեղ ընդգրկված են Հայաստանի, Իսպանիայի, Անգլիայի եւ Էստոնիայի հավաքականները:

ՄԻՆԱՍՅԱՆԸ ԱՆԿԵՂԾԱՑԱՎ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի վերջին անհաջող ելույթները դժգոհությունների մեծ տեղիք տվեցին Հայաստանում: Մեր ընտրական 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին 4 հանդիպումներում նույնքան պարտություն կրեց` գնդակների 1:12 տարբերությամբ:

«ԴԵՌ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԵԼ»

«23-րդ տուրից հետո լարվածությունը պահպանվեց եւ, իմ կարծիքով, այն մինչեւ վերջին տուրն էլ կպահպանվի»:

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. 3-ՐԴ ՏՈՒՐԻ ԱՆՈՆՍ

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում այսօր կմեկնարկի խմբային մրցաշարի 3-րդ տուրը: Նախ պայքարի մեջ կմտենեն E, F, G եւ H խմբերի թիմերը:

ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ` ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Միկան» կարողացավ առավելության հասնել մրցաշարի ֆավորիտ «Ուրալի» նկատմամբ: Հայկական թիմը Ռուսաստանի չեմպիոնին հաղթեց 3.5:2.5 հաշվով:

ԿՐԿԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների կանանց հավաքականն այսօր ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական առաջին փուլում: Սլովենիայում կայացած մրցաշարում հայ աղջիկները խիստ անհաջող հանդես եկան Շվեդիայի, Ռուսաստանի եւ Սլովենիայի հավաքականների...

ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵՆ ՍԿՍՈՒՄ

Այսօր Վիետնամում մեկնարկեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի 15 ներկայացուցիչներ: Տղամարդկանց պայքարում հաղթանակներ տոնեցին Արմենակ Նազարյանը (8տ.), Մանուել Պետրոսյանը (10տ.), Տիգրան Հարությունյանը (12 տ.), Կարեն...

ՄԵԿ ՄԻԱՎՈՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎԵՑ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 23-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Փյունիկը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ:

«ԹԱԼ ԳՐԻԳԸ» ԵՎ «ԷՐԵԲՈՒՆԻՆ» ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

Ֆուտզալի Հայաստանի 2008թ. գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում որոշվեցին եզրափակիչի մասնակիցները: 2 հանդիպումներում էլ առավելության հասան ֆավորիտները:

ԳՈՀԱՐՅԱՆԻ 19-ՐԴ ԳՆԴԱԿԸ

Հանգսյան օրերին Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող լեգեոներների գերակշիռ մասը իրենց ակումբներում մասնակցել են ներքին առաջնության հանդիպումների:

ԸՆԴԴԵՄ ՆԱԽԿԻՆ ՍԱՆԵՐԻ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կկայանան 23-րդ տուրի հանդիպումները: Շուրջ 15 օր բարձրագույն խմբի առաջնության մասնակիցները հանգստանում էին, քանի որ հոկտեմբերի 11-ին եւ 15-ին ազգային հավաքականներն էին անցկացնում պաշտոնական հանդիպումներ:

«ՄԻԿԱՆ» ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Հունաստանի Կալիթա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 3-րդ տուրում հերթական հաղթանակներն են տոնել «Միկան» եւ «Բանկային Արքան»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՆ

Ռեգբիի Հայաստանի հավաքականը այսօր Աբովյանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալեր Շվեյցարիայի ազգային թիմին: Եվրոպական ազգերի գավաթի 3Ա դիվիզիոնի մրցաշարում սա Հայաստանի 2-րդ հանդիպումն է: Մեր ընտրանին հաղթեց 35:15 հաշվով:

ՀԱՅԱԿԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՏՊԱՎՈՐԻՉ ՄԵԿՆԱՐԿԸ

Մեկնարկեց շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը, որի առաջին տուրում հիանալի հանդես եկան Հայաստանը ներկայացնող թիմերը: Տղամարդկանց պայքարում մեր 3 թիմերն էլ խոշոր հաշվով հաղթանակներ տոնեցին:

«ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՄԱՐԶԻՉ ՈՒՆԵՆԱՆՔ»

Օլիմպիական խաղերի ավարտից հետո Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Աղամալյանը հրաժարական էր տվել: Արդեն 2 ամսից ավել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է մնացել: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը...

ՍԿՍՈՒՄ ԵՆ ԼԻՏՎԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Այսօր Հունաստանում կկայանա շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության առաջին տուրը: Մրցաշարի պաշտոնական բացումը կայացել է երեկ: Կալիթաե քաղաքում Եվրոպայի լավագույն ակումբները 24-րդ անգամ կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

«ԱՐԴԱՐԱՆԱԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՉՈՒՆԵՄ»

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը այս տարի չկարողացավ հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական առաջին փուլի արգելքը: Հայ ֆուտբոլիստները Սլովենիայում կայացած ընտրական մրցաշարում պարտվեցին բոլոր 3 հանդիպումներում, թեեւ հանդիպումների...

ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ԿԱՄ ՉԵՆ ՂԵԿԱՎԱՐԻ

Օրերս ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում գործող մարզական ֆեդերացիաների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) այլեւս չի գլխավորելու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Ծառուկյանը տեղեկացրեց նաեւ, որ բնռցքամարտի...

ԽԱՂԱՑԱՆԿՆ ԷՐ ՄԵՂԱՎՈՐ

Երեկ Զենիցայում ընտրական հանդիպում անցկացրած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը դեռ Բոսնիայում է եւ հայաստան կժամանի միայն վաղը: Բոսնիա - Հայաստան (4:1) հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հայտարարել է, որ հանդիպմանը...

«ՔՐՏՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԷՐ»

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչումը նվաճեց «Ֆուրման» ակումբը: 8 թիմերի մասնակցությամբ առաջնության վերջին` 14-րդ տուրի խաղում Արմեն Ավետիսյանի գլխավորած «Ֆուրմանը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց...

ՊԱՅՔԱՐ Բ ԴԻՎԻԶԻՈՆԻ ՀԱՄԱՐ

Ռեգբիի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում կհյուրընկալի Շվեյցարիայի ազգային թիմին: Եվրոպական ազգերի գավաթի 3Ա դիվիզիոնի մրցաշարում սա Հայաստանի 2-րդ հանդիպումն է:

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՄԻԱՅՆ ՏՂԱՆԵՐԻՑ

Վաղը Վիետնամում մեկնարկում է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի 15 ներկայացուցիչներ: Տղամարդկանց պայքարում հանդես կգան Արմենակ Նազարյանը (8տ.), Մանուել Պետրոսյանը (10տ.), Տիգրան Հարությունյանը, Վլադիմիր Կանջարյանը (2-ն...

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար