Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԿԱՆ» ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Սպորտ

Հունաստանի Կալիթա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 3-րդ տուրում հերթական հաղթանակներն են տոնել «Միկան» եւ «Բանկային Արքան»:

«Միկան» այս տուրում մրցում էր բոսնիական «Բոսնայի» հետ, որը եւս բավական ուժեղ կազմով է ներկայացել մրցաշարին: «Միկայի» կազմում առաջին խաղատախտակի վրա հանդես եկավ նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը պարտվեց Սլովակիան ներկայացնող հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանին: Լեւոն Արոնյանը, Բորիս Գելֆանդը, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ ահա Բաադուր Ջոբավան եւ Արման Փաշիկյանը կարողացան հաղթանակներ տոնել, ինչի շնորհիվ «Միկան» առավելության հասավ 3.5:2.5 հաշվով:

Խոշոր հաշվով հաղթանակ տոնեց «Բանկային Արքան», որը 4.5:1.5 հաշվով առավելության հասավ հոլանդական ԼՍԳ-ի նկատմամբ: Հայաստանի փոխչեմպիոնի կազմում հաղթանակներ տոնեցին Ռաֆայել Վահանյանը, Դավիթ Հարությունյանը եւ Արտաշես Մինասյանը, Սմբատ Լպուտյանը, Աշոտ Անաստասյանը եւ Արթուր Չիբուխչյանը բավարարվեցին մեկական միավորով: Խոշոր հաշվով պարտություն կրեց երիտասարդ շախմատիստներով համալրված ՖԻՄԱ-ն, որը 1.5:5.5 հաշվով զիջեց գերմանական «Մյուխլհեյմին»: Բացառությամբ Զավեն Անդրեասյանի ՖԻՄԱ-ի մյուս շախմատիստները պարտություններ կրեցին:

4-րդ տուրից հետո միանգամից 6 միավոր վաստակել են թիմային 6 միավոր, սակայն առավել արդյունավետ է գործել Ուրալը, որը ընդհանուր վաստակել է 17 միավոր, իսկ ահա «Միկան» 12 միավոր ունի անհատական ցուցանիշներով:

4-րդ տուրում «Միկայի» մրցակիցը լինելու է հենց ռուսական ակումբը: Կանանց պայքարում «Միկան» 1.5:2.5 հաշվով զիջել է բելառուսական ԵՊԱՄ-ին: Մրցաշարային աղյուսակում «Միկայի» կանանց թիմը ընթանում է 9-րդ հորիզոնականում: