Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՄԱՐԶԻՉ ՈՒՆԵՆԱՆՔ»

Սպորտ

Օլիմպիական խաղերի ավարտից հետո Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Աղամալյանը հրաժարական էր տվել: Արդեն 2 ամսից ավել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է մնացել: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ առայժմ որոնողական աշխատանքներ են կատարվում. «Դեռ հայտնի չէ, թե ով կլինի հավաքականի մարզիչը: Ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում: Քննարկում են մի շարք տարբերակներ: Չի բացառվում, որ արտասահմանցի մարզիչ լինի հավաքականում»:

Իսկ նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Աղամալյանը հրաժարական էր տվել հայ ձյուդոիստների անհաջող ելույթներից հետո: «Օլիմպիադա-2008»-ում Հայաստանը ներկայացրեցին փորձառու ձյուդոիստներ Արմեն Նազարյանը (60կգ) եւ Հովհաննես Դավթյանը (66կգ), որոնցից սպասելիքները մեծ էին: Սակայն թե Նազարյանը, թե Դավթյանը բավական անհաջող հանդես եկան` չմտնելով նույնիսկ լավագույն տասնյակ, մինչդեռ իրենց վարկանիշով այս ձյուդոիստները համարվում է բրոնզե մեդալների ռեալ հավակնորդներ: