«ԹԱԼ ԳՐԻԳԸ» ԵՎ «ԷՐԵԲՈՒՆԻՆ» ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտզալի Հայաստանի 2008թ. գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում որոշվեցին եզրափակիչի մասնակիցները: 2 հանդիպումներում էլ առավելության հասան ֆավորիտները:
Հայաստանի փոխչեմպիոն «Թալ Գրիգը» 5:1 հաշվով պարտության մատնեց «Եվրոպային»: Հաղթողների կազմում 2 անգամ աչքի ընկավ Գրիգոր Կապուկրանյանը, 1-ական գնդակ խփեցին Վլադիմիր Մխիթարյանը, Խորեն Զարգարյանը եւ Արթուր Կարապետյանը: «Եվրոպայից» միակը գոլը խփեց Երեւանի «Արարատի» նախկին խաղացող Էմիլ Մեսրոպյանը: Հաղթելով խոշոր հաշվով` «Թալ Գրիգը» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Էրեբունի» թիմի հետ:
Վերջինս կիսաեզրափակիչում եւս խոշոր հաշվով հաղթանակ տոնեց՝ 9:1 հաշվով առավելության հասնելով «Ռեմայի» նկատմամբ: Էրեբունցիների կազմում 2-ական գոլ խփեցին Մհեր Միրումյանը, Գրիգոր Մկրտչյանը եւ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը:
Տեղի ունեցան Հայաստանի 2008 թ. առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի հանդիպումները: «Գանձասար-2» սեփական հարկի տակ 3 գնդակ ուղարկեց «Շիրակ-2»-ի դարպասը:
«Փյունիկ-2» 3:4 հաշվով զիջեց «Բանանց-2»-ին, որի կազմում 2 անգամ աչքի ընկավ Սարգիս Նասիբյանը: «Արարատ-2»-ը 0:1 հաշվով պարտվեց «Շենգավիթին»: