Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՆ

Սպորտ

Ռեգբիի Հայաստանի հավաքականը այսօր Աբովյանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալեր Շվեյցարիայի ազգային թիմին: Եվրոպական ազգերի գավաթի 3Ա դիվիզիոնի մրցաշարում սա Հայաստանի 2-րդ հանդիպումն է: Մեր ընտրանին հաղթեց 35:15 հաշվով: Հայաստանի հավաքականը այս դիվիզիոնում մրցում է Սերբիայի, Շվեյցարիայի, Լիտվայի եւ Անդորրայի հավաքականների հետ: Հաղթողը իրավունք կստանա մասնակցելու 2Բ դիվիզիոնում: Հայաստանի հավաքականը ընթացիկ մրցաշարում արդեն մեկ հանդիպում է անցկացրել էր` հյուրընկալվելիս 41:0 հաշվով առավելության հասնելով Սերբիայի նկատմամբ:

Իսկ Հայաստանի առաջիկա մրցակից Շվեյցարիան համաշխարհային վարկանիշային աղյուսակում ընթանում էր 52-րդ հորիզոնականում եւ անհամեմատ ուժեղ մրցակից էր: Հանդիպման 2 խաղակեսերն են անցան ֆրանսիացի Ժան Ժակ Բոսի սաների առավելությամբ, որոնք էլ արժանիորեն հաղթեցին 35:15 հաշվով:

Այսպիսով Հայաստանի հավաքականը առանց միավորների կորուստի գլխավորում է մրցաշարային աղյուսակը: