15-ԻՑ 9-Ը ՀԱՂԹԵԼ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում քիչ առաջ ավարտվեցին 2-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի 15 ներկայացուցիչներից 9-ը այս տուրում կարողացան հաղթանակներ տոնել: 3 մասնակիցների վաստակեցին կեսական միավոր, իսկ մյուս 2-ը պարտվեցին:
Տղաների պայքարում հաղթանակներ տոնեցին Մանուել Պետրոսյանը (10տ), Տիգրան Հարությունյանը եւ Վլադիմիր Կանջարյանը (2-ն էլ 12տ), Հովհաննես Պետրոսյանը (16տ): Տուրը հաջող էր հատկապես հայ շախմատիստուհիների համար, որոնցից հաջողության հասան Մարինա Դավթյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը (2-ն էլ` 10տ), Սուսաննա Գաբոյանը (12տ), Զոզան Շաքրյանը (16), Դիանա Մնացականյանը (18տ):
Իսկ ահա Սամվել Տեր-Սահակյանը (18տ), որը հայ շախմատիստների ցանկում ամենաբարձր վարկանիշով մասնակիցն է բավարարվեց կես միավորով:
Առայժմ միավորներ չեն կորցրել Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը եւ Հովհաննես Պետրոսյանը: Վաղը կխաղարվի միանգամից 2 տուր: Կկայանան 3-րդ եւ 4-րդ տուրի հանդիպումները: Առաջնությունը բաղկացած է 11 տուրից: