Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵՆ ՍԿՍՈՒՄ

Սպորտ

Այսօր Վիետնամում մեկնարկեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի 15 ներկայացուցիչներ: Տղամարդկանց պայքարում հաղթանակներ տոնեցին Արմենակ Նազարյանը (8տ.), Մանուել Պետրոսյանը (10տ.), Տիգրան Հարությունյանը (12 տ.), Կարեն Գրիգորյան (14տ.), Հովհաննես Պետրոսյանը (16տ.) եւ Սամվել Տեր-Սահակյանը (18տ.):

Աղջիկների պայքարում հաջողության հասավ Մարիա Գեւորգյանը (14 տ.):, Սպասելինքերը մեծ են հատկապես Սամվել Տեր-Սահակյանից, որը հանդես կգա 18 տարեկանների պայքարում: Վանաձորցի պատանի շախմատիստը 2008թ. Եվրոպայի առաջնությունում դարձավ մրցանակակիր. արդեն 2 անգամ լրացրել է գրոսմայստերի նորմա եւ առաջիկա առաջնությունում էլ համարվում է հաղթողի ռեալ հավակնորդներից մեկը: 14 տարեկանների պայքարում հանդես եկող Կարեն Գրիգորյանը եւս կարող է պայքարել մեդալի համար: Գրիգորյանը Չեռնոգորիայում կայացած Եվրոպայի առաջնությունում եւս դարձել էր մրցանակակիր:

Աշխարհի առաջնությանը մասնակցում են շուրջ 65 երկրների ներկայացուցիչներ: Ամենամեծ պատվիրակությունը ներկայացրել է Վիետնամը, որի մասնակիցների քանակը գերազանցում է 100-ը: Մոտ 50 մասնակից ունի Ռուսաստանը, որը բոլոր տարիքային խմբերում էլ հավակնում է մեդալների: