ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՄԻԱՅՆ ՏՂԱՆԵՐԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Վիետնամում մեկնարկում է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի 15 ներկայացուցիչներ:
Տղամարդկանց պայքարում հանդես կգան Արմենակ Նազարյանը (8տ.), Մանուել Պետրոսյանը (10տ.), Տիգրան Հարությունյանը, Վլադիմիր Կանջարյանը (2-ն էլ 12 տ.), Կարեն Գրիգորյան (14տ.), Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Պետրոսյանը (2-ն էլ 16տ.) եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (18տ.):
Աղջիկների պայքարում Հայաստանը կներկայացնեն Մարինա Դավթյանը, Սիրանուշ Ղուկասյանը (2-ն էլ 10տ.), Սուսաննա Գաբոյանը (12տ.), Մարիա Գեւորգյանը, Աստղիկ Խալիկյանը (2-ն էլ 14 տ.), Զոզան Շաքրյանը (16տ.) եւ Դիանա Մնացականյանը (18տ.): Սպասելինքերը մեծ են հատկապես Սամվել Տեր-Սահակյանից, որը հանդես կգա 16 տարեկանների պայքարում: Վանաձորդի պատանի շախմատիստը 2008թ. Եվրոպայի առաջնությունում դարձավ մրցանակակիր, արդեն 2 անգամ լրացրել է գրոսմայստերի նորմա եւ առաջիկա առաջնությունում էլ համարվում է հաղթողի ռեալ հավակնորդներից մեկը: 14 տարեկանների պայքարում հանդես եկող Կարեն Գրիգորյանը եւս կարող է պայքարել մեդալի համար: Գրիգորյանը Չեռնոգորիայում կայացած Եվրոպայի առաջնությունում եւս դարձել էր մրցանակակիր: Պետք է ընդգծել նաեւ, որ Հայաստանը վաղուց ներկայացուցիչ չէր ունենում 8 տարեկանների պայքարում: Երեկարատեւ ընմիջումից հետո այս տարիքային խմբում կրկին կունենանք մասնակից: Խոսքը Արմենակ Նազարյանի մասին է, որը բավական հաջող է հանդես եկել Հայաստանի պատանեկան առաջնություններում:
Աշխարհի առաջնությանը մասնակցելու են շուրջ 65 երկրների ներկայացուցիչներ: Ամենամեծ պատվիրակությունը ներկայացրել է Վիետնամը, որի մասնակիցների քանակը գերազանցում է 100-ը: Մոտ 50 մասնակից ունի Ռուսաստանը, որը բոլոր տարիքային խմբերում էլ հավակնում է մեդալների: