'Գանձասարը' դուրս եկավ կիսաեզրափակիչ
Թուրքմենբաշիի գավաթի խաղարկության խմբային մրցաշարում Կապանի ՚Գանձասարըՙ հաղթանակ չտոնեց, սակայն դա չխանգարեց հայ ֆուտբոլիստներին նվաճել հաջորդ փուլի ուղեգիր:
Մարզային թիմերը վերադառնում են
Բասկետբոլի Հայաստանի 2009 թ. տղամարդկանց առաջնության մասնակիցների թիվը նախորդ տարվա համեմատ կավելանա 2-ով: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վահագն Հարությունյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ տղամարդկանց եւ կանանց առաջնությունները կմեկնարկեն...
՚Խոշոր հաշիվը պատահականություն էրՙ
՚Մրցաշարի ավարտից հետո դեռ 3 օր գտնվում էինք Վառնայում: Նախքան Երեւան վերադառնալը եւս մեկ հանդիպում անցկացրեցին` մրցելով Բուլղարիայի ֆուտզալի չեմպիոնի ՚Վառնայիՙ հետ: Հայաստանի հավաքականը հաղթեց 10:1 հաշվովՙ,-՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտզալի...
Արոնյանի առաջին պարտությունը
Լինարեսի սուպերմրցաշարում Լեւոն Արոնյանը կրեց իր առաջին պարտությունը: Այն կարող է վճռորոշ լինել Լեւոնի համար, քանի որ հայ գրոսմայստերը զիջեց մրցաշարի առաջատարներից մեկին` Ալեքսանդր Գրիշչուկին:
Ֆուտբոլը վերադառնում է Դիլիջան
Շուրջ 25 տարի Դիլիջանը ֆուտբոլային ակումբ չուներ: Դիլիջանի ՚Իմպուլսՙ թիմը, մասնակցելով է Հայաստանի 1992 եւ 1993 թթ. առաջնություններին, 1994 թ. առաջնության մեկնարկից առաջ ֆինանսական խնդիրների պատճառով դադարեց գոյություն ունենալ:
'Լավ հերթափոխ ունենք'
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմում 2009 թ. Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 8 ծանրորդներ եւ 3 ծանրորդուհիներ: Այդ մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
Դիմեց փորձառուների օգնությանը
Ձյուդոյի Հայաստանի հավաքականը այսօր երեկոյան մեկնում է Լեհաստան` մասնակցելու փետրվարի 28-ին մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլին: Եթե առաջին փուլում հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը հնարավորություն էր տվել ասպարեզ դուրս...
Անկազմակերպ փառատոն Լեհաստանում
՚Լեհաստանում կայացած Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնը բավական վատ էր կազմակերպված եւ այս փաստը արձանագրեցին բոլոր պատվիրակությունները: Թե սնունդը, թե տրանսպորտը եւ մյուս ծառայությունները վատ էին մատուցվումՙ,-՚Ա1+ՙ-ի հետ զրույցում նշեց...
՚Արարատըՙ սկսում է ՚Բանանցիՙ հետ
Հայաստանի գործող գավաթակիր Երեւանի ՚Արարատըՙ 2009 թ. գավաթի խաղարկությունը կսկսի քառորդ եզրափակիչում ՚Բանանցիՙ հետ կայանալիք հանդիպումներում: Այդ մասին հայտնի դարձավ այսօր ՀՖՖ-ի շտաբ բնակարանում կայացած վիճակահանության ընթացքում:
Ոչ մի արդյունավետ պարտիա
Մեկօրյա ընդմիջումից հետո վերսկսվեց Լինարեսի շախմատային սուպերմրցաշարը, որի 5-րդ տուրում կայացած հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակը որեւէ փոփոխություն չգրանցվեց: Լեւոն Արոնյանը այս տուրում սեւերով մրցում էր չինացի Վանգ Յուի հետ:
Ժիլինայի փոխարեն Կարագանդա՞
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ ՚Փյունիկիՙ նախկին հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանը Սլովակիայի Ժիլինա քաղաքից վերադարձել է Երեւան: Տիգրանը փորձաշրջան էր անցնում Սլովակիայի փոխչեմպիոն ՚Ժիլինայիՙ կազմում, սակայն պայմանագիր թիմի հետ...
Ձյուդոիստները նվաճեցին 5 մեդալ
Վրաստանում կայացած ձյուդոյի երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալի են արժանացել: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի երիտասարդական հավաքականները:
՚Փյունիկըՙ կունենա եւս մեկ թիմ
Երեւանի ՚Փյունիկըՙ Հայաստանի 2009 թ. առաջին խմբի առաջնությունում կներկայացնի եւս մեկ թիմ` ՚Փյունիկ-3ՙ-ը: Ակումբում ՚Ա1+ՙ հայտնեցին, որ ՚Փյունիկ-3ՙ-ում ելույթ կունենան մինչեւ 17 տարեկան խաղացողներ:
ՖԻԴԵ-ի նախագահը հրավիրել է
Մարտի 5-ին Ստամբուլում մեկնարկելիք ՖԻԴԵ-ի կանանց ՚Գրան պրիիՙ առաջին խաղարկությանը կմասնակցի նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը: Հայ շախմատիստուհին հրավեր է ստացել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովից:
Աշոտ Դանիելյանի ռեկորդը գերազանցվեց
Երեւանում այսօր ավարտվեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որոնցում գրանցվեցին նաեւ հանրապետության նոր ռեկորդներ: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ՚Ա1+ՙ հայտնեց, որ ռեկորդները բարելավել...
Վերընտրվեց եւս 2 տարով
Հայաստանի հանդբոլի (ձեռքի գնդակ) ֆեդերացիայի նախագահի պաշտոնում է վերընտրվել ներկայիս նախագահ Սարգիս Գրիգորյանը: Հանդբոլի ֆեդերացիայում ՚Ա1+ՙ հայտնեցին, որ Գրիգորյանը վերընտրվել է եւս 2 տարով:
Հայ հրաձիգը 5-րդն է Եվրոպայում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց հրաձգության Եվրոպայի 2009թ. առաջնությունը, որին մասնակցեց նաեւ Նորայր Բախտամյանը: Հայաստանի ներկայացուցիչը այս անգամ մեդալի չարժանացավ:
՚Բանանցըՙ հաղթում է շվեդական թիմին
Հայկական թիմերը շարունակում են նախապատրաստվել Հայաստանի 2009թ. առաջնությանը: Երեւանի ՚Բանանցըՙ ուսումնամարզական հավաք է սկսել Կիպրոսում, որտեղ Արմեն Գյուլբուղադյանցի սաները առաջին ստուգողական հանդիպումն են անցկացրել:
Անարդյունք հաղթանակ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում 8:5 հաշվով առավելության է հասել Էստոնիայի հավաքականի նկատմամբ: Ցավոք, այս հաղթանակը ոչ մի նշանակություն չուներ Հայաստանի համար:
Հայաստանը 3-րդն է աշխարհում
Հունա-հռոմեական ոճի Հայաստանի հավաքականը Ֆրանսիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճել է բրոնզե մեդալներ: 3-րդ տեղի համար մրցամարտում հայ ըմբիշները առավելության են հասել Կուբայի նկատմամբ:
Փաշիկյանը հաղթեց ադրբեջանցուն
Շախմատի Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը Մոսկվայում ընթացող ՚Աերոֆլոտիՙ մրցաշարի A1 խմբում պարտության է մատնել Ադրբեջանի ներկայացուցիչ Էլտաջ Սաֆարլիին: 6-րդ տուրի այս պարտիայում հաղթելով մրցակցին` Փաշիկյանը 4.5 միավորով դուրս եկավ 3-րդ հորիզոնական:
Արոնյանը հաղթում է եւս մեկ չեմպիոնի
Իսպանիայում ընթացող Լինարեսի սուպերմրցաշարի 4-րդ տուրից ավարտից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը եւ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկը: 4-րդ տուրում Արոնյանը իր 2-րդ հաղթանակն է տոնել...
Հայաստան-Լատվիա` 0:7
Քիչ առաջ Բուլղարիայի Վառնա քաղաքում ավարտվեց ֆուտզալի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումը: Հայաստանը պարտվեց գերխոշոր 0:7 հաշվով:
՚Նախկինում նման արդյունք չենք ունեցելՙ
Հայ երիտասարդ դահուկորդները հաջող են հանդես եկել Լեհաստանի Սլասկ-Բեսկդի քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում: Նման կարծիքին է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: