Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

'Գանձասարը' դուրս եկավ կիսաեզրափակիչ

Սպորտ

Թուրքմենբաշիի գավաթի խաղարկության խմբային մրցաշարում Կապանի ՚Գանձասարըՙ հաղթանակ չտոնեց, սակայն դա չխանգարեց հայ ֆուտբոլիստներին նվաճել հաջորդ փուլի ուղեգիր:

Խմբային մրցաշարի վերջին` 3-րդ տուրում ՚Գանձասարըՙ 1:1 հաշվով է ավարտել ՚Աշխաբադիՙ հետ մրցավեճը: Տանտերերը նախքան այս ապահովել էին իրենց տեղը կիսաեզրափակիչում, ուստի ՚Գանձասարիՙ հետ խաղում ելույթ ունեցան 2-րդ կազմով: Բայց կապանյան թիմին չհաջողվեց հաղթել նաեւ այս խաղում: Դեռ ավելին, ՚Աշխաբադըՙ մինչեւ հանդիպման վերջին րոպեները հաղթում էր 1:0 հաշվով եւ միայն մրցավարի ավելացրած ժամանակահատվածում ռումինացի Մարշավելայի դիպուկ հարվածի շնորհիվ ՚Գանձասարըՙ խուսափեց պարտությունից:

Կիսաեզրափակիչում ՚Գանձասարիՙ մրցակիցը կլինի Լատվիայի առաջատար թիմերից մեկը` Ռիգայի ՚Սկոնտոնՙ: Կիսաեզրափակիչի մյուս զույգում կմրցեն ՚Աշխաբադըՙ եւ ՄՏՏՈւ-ն: Եզրափակիչ դուրս գալու եւ այնտեղ հաղթելու դեպքում ՚Գանձասարըՙ կազմակերպիչների կողմից կստանան 35 հազար դոլար պարգեւավճար: