A
A
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 24-ին ժամը 06։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում գտնվող հյուրանոցային համալիրի փայտե տնակներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։21-ին, մարվել՝ 11։33-ին։ Այրվել է տնակը (մոտ 90 քմ)՝ գույքով։
Հրշեջ-փրկարարները հատուկ ինժեներական տեխնիկայի օգնությամբ իրականացրել են երկաթե կառուցատարրերի քանդման աշխատանքներ։