Ֆուտբոլը վերադառնում է Դիլիջան
Աջակցիր «Ա1+»-ինՇուրջ 25 տարի Դիլիջանը ֆուտբոլային ակումբ չուներ: Դիլիջանի ՚Իմպուլսՙ թիմը, մասնակցելով է Հայաստանի 1992 եւ 1993 թթ. առաջնություններին, 1994 թ. առաջնության մեկնարկից առաջ ֆինանսական խնդիրների պատճառով դադարեց գոյություն ունենալ:
2009 թ. Դիլիջանում կրկին կկայանան ոչ սիրողական մակարդակի ֆուտբոլային հանդիպումներ: ՚Իմպուլսըՙ կմասնակցի Հայաստանի 2009 թ. առաջին խմբի մրցաշարին:
՚Օրական անցկացնում ենք 2 մարզում եւ ամենայն լրջությամբ ենք նախապատրաստվում գալիք մրցաշրջանին: Մեզ համար այս տարի կարեւորը արդյունքը չէ: Կարեւորն այն է, որ երիտասարդները փորձառուների կողքին կայանան, եւ թիմը ամրանաՙ,-՚Ա1+ՙ-ի հետ զրույցում նշեց ՚Էրեբունի-Դիլիջանՙ ակումբի փոխնախագահ եւ մարզչական խորհրդի նախագահ Վարուժան Սուքիասյանը:
Սուքիասյանը հայտնեց, որ Երեւանի Էրեբունի համայնքում գործող մանկապատանեկան մարզադպրոցի հիման վրա ստեղծված թիմը առաջին խմբում ելույթ է ունենալու ՚Իմպուլսՙ անունով.՚Ակումբը կոչվում է ՚Էրեբունի-Դիլիջանՙ, իսկ թիմը` ՚Իմպուլսՙ: Հանդիպումները անցկացնելու ենք Դիլիջանում, իսկ որպես պահեստային մարզադաշտ ընտրվել է ՚Էրեբունինՙՙ:
՚Իմպուլսիՙ կազմում ընդգրկված են հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց միացել են նաեւ 3 փորձառու խաղացողներ` Գոռ Աթաբեկյանը, Ռոմեո Ջենեբյանը եւ Հրաչյա Վարդազարյանը:
՚Իմպուլսըՙ անցկացնում է նաեւ ստուգողական հանդիպումներ: Վերջերս թիմը 5:3 հաշվով առավելության է հասել ՚Լեռնային Արցախիՙ նկատմամբ, ապա 2:1 հաշվով պարտության մատնել 2008 թ. Հայաստանի առաջին խմբի հաղթող ՚Շենգավիթինՙ: Ուրբաթ օրը ՚Իմպուլսըՙ կմրցի ՚Բանանց-2ՙ-ի հետ: