Հայաստանը 3-րդն է աշխարհում
Աջակցիր «Ա1+»-ինՀունա-հռոմեական ոճի Հայաստանի հավաքականը Ֆրանսիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճել է բրոնզե մեդալներ: 3-րդ տեղի համար մրցամարտում հայ ըմբիշները առավելության են հասել Կուբայի նկատմամբ:
Աշխարհի 8 ուժեղագույն հավաքականների մասնակցությամբ մրցաշարում:
Հայաստանը Ա խմբում գրավել էր 2-րդ հորիզոնականը եւ իրավունք ստացել պայքարել բրոնզե մեդալների համար: Բ խմբից նման իրավունք էր ստացել Կուբան: 3-րդ տեղի մրցաշարում 7 քաշային կարգերից 5-ում հաղթեցին Հայաստանի հավաքականի անդամները, իսկ մյուս 2-ում` Կուբան:
Իսկ չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որ եզրափակիչում 5:2 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի նկատմամբ: Ռուսների հաղթանակը նախքան մրցաշարի մեկնարկը կասկած չէր հարուցում:
Հայաստանի հավաքականը ընդհանուր առմամբ հաջող հանդես եկավ: Խմբային մրցաշարում հայ ըմբիշները 4:3 հաշվով առավելության հասան Ադրբեջանի նկատմամբ, 6:1 հաշվով ջախջախեցին Հունգարիային եւ զիջեցին միայն ռուսներին: Պետք է ընդգծել նաեւ, որ Հայաստանի հավաքականը ելույթ էր ունենում ոչ մարտական կազմով: Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը իրենց դրսեւորելու հնարավորություն էր տվել մի շարք նորեկների: