Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

՚Նախկինում նման արդյունք չենք ունեցելՙ

Սպորտ

Հայ երիտասարդ դահուկորդները հաջող են հանդես եկել Լեհաստանի Սլասկ-Բեսկդի քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում: Նման կարծիքին է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Դահուկավազքի 7.5 կմ դասական ոճում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը ցույց է տվել 24.06 րոպե արդյունք եւ 78 մասնակիցների շարքում հանգրվանել 23-րդ հորիզոնականում:

՚Նախկինում նման բարձր արդյունք մինչեւ 18 տարեկան հայ դահուկորդները չեն ունեցել: Միքայելյանի արդյունքը լավագույնն է հայ պատանիների շարքում: Նա ընդամենը 16 տարեկան է եւ այս արդյունքը ցույց տվեց, որ իրոք հեռանկարային մարզիկ էՙ,-նշեց Գագիկ Սարգսյանը:

Սերգեյ Միքայելյանը ելույթ է ունեցել նաեւ 10կմ ազատ ոճում, որտեղ արդեն ցույց է տվել 29.02 րոպե արդյունք եւ հանգրվանել 24-րդ հորիզոնականում: Դահուկավազքում Հայաստանը ունեցել է եւս մեկ ներկայացուցիչ` Արամ Գրիգորյանը, որը գրավել է 53-րդ հորիզոնականը:

Իսկ Հայաստանի մեծահասակների հավաքականը շուտով պայքարի մեջ կմտնի Չեխիայում մեկնարկած դահուկավազքի աշխարհի առաջնությունում: