«ԱԵՐՈՖԼՈՏՈՒՄ» ՀԱՅԵՐԸ ՄԵԾ ԹԻՎ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ
Հայաստանի մի շարք ուժեղագույն շախմատիստներ վաղվանից ելույթ կունենան Մոսկվայի «Աերոֆլոտ օփեն» ավանդական մրցաշարում: Հայաստանի պատվիրակության կազմում Մոսկվա են մեկնել 26 հայ շախմատիստներ, որոնց ելույթ կունեն A1, A2, B եւ C խմբերի մրցաշարերում
ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻՆ
Հոկեյի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը 1:0 հաշվով առավելության է հասել Վրաստանի մեծահասակների հավաքականի նկատմամբ: Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը «Ա1+»-ին հայտնեց, որ հայ հոկեյիստները Վրաստանում անցկացրել են ուսումնամարզական...
ՄԵՐՁԲԱԼԹՅԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԲԱԼԿԱՆՆԵՐՈՒՄ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնեց Բուլղարիայի Վառնա քաղաք, որտեղ փետրվարի 19-ից 22-ը կմասնակցի Եվրոպայի 2010թ. առաջնության ընտրական փուլի մրցաշարին: Հաջորդ փուլ դուրս գալու համար հայ ֆուտբոլիստներին անհրաժեշտ է հաղթել B խմբի ընտրական փուլում
ՔԱՐԱՄՅԱՆԻ «ԳԻՆԸ» ԲԱՐՁՐԱՑԵԼ Է
Հայաստանի հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստների արժեքը ըստ գերմանական «Տրանսֆեր Մարկետ» ընկերության վերջին ամիսների ընթացքում ավելացել է շուրջ 1 մլն եվրոյով: Սակայն ՈՒԵՖԱ-ի անդամ 53 հավաքականների շարքում Հայաստանը 6.4 մլն եվրոյով նահանջել է եւ այժմ...
ՄԵԼԻՔՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԳՆԵՑԻՆ ԻՍՊԱՆԱՑՈՒՆ
Եղիշե Մելիքյանը Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի չի վերադառնա: Հայ պաշտպանի փոխարեն ուկրաինացիները նախընտրել են իսպանացի ֆուտբոլիստ Ժոաո Պեդրո Դոս Սանթոսին:
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ. ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՀԱՄԵՍՏ ԵՆ
Հայաստանը 11 ներկայացուցիչ կունենա Լեհաստանի Սլասկ-Բեսկիդի քաղաքում մեկնարկելիք Եվրոպայի երիտասարդական 9-րդ ձմեռային օլիմպիական փառատոնում: Հայաստանի պատվիրակությունը ՀՕԿ-ի բաժնի վարիչ Ռոբերտ Ջանիբեկյանի գլխավորությամբ վաղը առավոտյան կմեկնի մրցավայր:
ՀԱՅ ԴԱՀՈՒԿՈՐԴԸ ՉՀԱՍԱՎ ԵԶՐԱԳԾԻՆ
Ֆրանսիայի Վալ դ`Իզեր քաղաքում շարունակում է լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունը, որտեղ ասպարեզ դուրս եկան նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Հսկա ոլորավայրէջում մեր ներկայացուցիչներից ոչ բոլորը հասան եզրագծին:
«ՄԻԿԱՆ» ՊԱՐՏՎԵՑ ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԹԻՄԻՆ
Երեւանի «Միկան» իր նախավերջին հանդիպումն է անցկացրել Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում: Այս անգամ հայկական թիմը մրցել է Ռումինիայի բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Պոլիտեխնիկա» ֆուտբոլային ակումբի հետ:
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԱՆՐ ՉՈՒՆԵ՞Ր
Դավիթ Նալբանդյանը կրկին հայտնվել է արգենտինական մամուլի ուշադրության կենտրոնում: Բայց պատճառը մարզական չէ, Նալբանդյանը հայտնվել է սկանդալային պատմության մեջ. հայազգի թենիսիստը հրաժարվել է վճարել գնացքի տոմսի դիմաց:
«ՆՈՐԵԿՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՄՐԱՆԱՆ»
«Երիտասարդ ֆուտբոլիստները դեռ պետք է հանդես գան երիտասարդական հավաքականում, փորձ ձեռք բերեն, ամրանան, իսկ հետագայում արդեն կարող են օգնել հավաքականին»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Վարդան Մինասյանը` խոսելով...
ՍԵՐԲԵՐԸ ՖՈՒՏԲՈԼ ԿԽԱՂԱՆ ԿԱՊԱՆՈՒՄ
Կապանի «Գանձասարը» առաջիկա մրցաշրջանին նախապատրաստվելիս 2-րդ ստուգողական հանդիպում է անցկացրել: Սամվել Պետրոսյանի սաները 3:0 հաշվով հաղթել են Երեւանի «Ուլիսի»-ին:
«ՇԱՏ ՄՈՏ ԷԻՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները դժգոհ են Լատվիայի հետ ընկերական խաղում արձանագրված ոչ-ոքիից (0:0): Թեեւ Հայաստանը հանդես եկավ ոչ մարտական կազմով, սակայն ըստ մեր խաղացողների հաղթանակը շատ մոտ էր լատվիացիների հետ մրցավեճում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻԿԱ ՄՐՑԱԿԻՑԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ՂԱԶԱԽՆԵՐԻՆ
2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցները եւս ընկերական հանդիպումներ են անցկացրել: Մեր առաջիկա մրցակից Էստոնիան 0:2 հաշվով զիջել է Ղազախստանին:
ՀԱՅԱՍՏԱՆ-ԼԱՏՎԻԱ` 0:0 (լրացված է)
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացավ Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպումը: Ընկերական այս մրցավեճում դարպասի գրավում չարձանագրվեց:
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԱՆԱԼ
Հայ դահուկորդները վաղը կսկսեն իրենց ելույթները Ֆրանսիայում մեկնարկող լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունում: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ Աշխարհի առաջնությունում ելույթ...
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԳԼՈՐՎՈՒՄ Է» ՆԵՐՔԵՎ
Մինչ այսօր Կիպրոսում խաղադաշտ դուրս կգան Հայաստանի եւ Լատվիա հավաքականները, ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Մեր հավաքականը նահանջել է միանգամից 9 տեղով եւ այժմ ընթանում է 121-րդ հորիզոնականում: Այսօր առավել քան անհրաժեշտ...
«ԱՐԱՐԱՏԻ» ԴՈՒՍՏՐ ԹԻՄԸ ԼՈՒԾԱՐՎՈ՞ՒՄ Է
Երեւանի «Արարատի» դուստր թիմը` «Արարատ-2»-ը, ամենայն հավանականությամբ չի մասնակցի 2009թ. Հայաստանի առաջին խմբի առաջնությանը: «Արարատ» ակումբում «Ա1+»-ին հայտնեցին, որ թիմի ճակատագիրն անհայտ է:
«ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»
Դարպասապահ Գեւորգ Կասպարովը Հայաստանի հավաքականի փորձառու խաղացողներից է եւ, ամենայն հավանականությամբ, հենց նա այսօր կպաշտպանի Հայաստանի դարպասը Լատվիայի հետ խաղում: Խաղից առաջ Կասպարովը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկա մրցավեճը բարդ է լինելու:
ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՍՏԱՐԿՈՎԸ ԵՎ ՆՐԱ ՍԱՆԵՐԸ
Այսօր, Երեւանի ժամանակով 17:00-ին Կիպրոսում կկայանա Հայաստանի եւ Լատվիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը: ԽՍՀՄ փլուզումից հետո այս երկու հավաքականները հանդիպելու են առաջին անգամ: Համառոտ ծանոթանանք Հայաստանի առաջիկա մրցակցին:
ՀԱՅ ԱԹԼԵՏՆԵՐԸ ԿՎԱԶԵՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը մեկնել է Իրանի մայրաքաղաք Թեհրան, որտեղ մեկնարկում է «Արեւածագի 10 օր» միջազգային մրցաշարը: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայում (ՀԱՖ) «Ա1+»-ին հայտնեցին, որ հարեւան երկրում կայանալիք մրցաշարում ելույթ կունենան Հայաստանի...
ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ
Միջազգային բուքմեյքերական գրասենյակները վաղը կայանալիք Լատվիա-Հայաստան խաղում նախապատվությունը տալիս են Լատվիայի հավաքականին: Հայաստանի մրցակցի հաղթանակի համար սահմանվել է 1.85 գործակից:
«ՀՈՄԵՆՄԵՆԸ» ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ՞Ն
Բեյրութի հայկական «Հոմենմեն» ֆուտզալի թիմը թույլ չի տվել Էդգար Կիրակոսյանին միանալ Հայաստանի հավաքականին եւ մասնակցել Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր...
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ` ՀՆԱՐԱՎՈՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ
Հայաստանի եւ Ադրբեջանը հունա-հռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականները կարող են միմյանց հանդիպել փետրվարի 20-21-ը Ֆրանսիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆակալյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այս...
ԶԱՄԲԻԱՅԻ ԾԱԳՈՂ ԱՍՏՂԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի «Փյունիկը» պատրաստվում է պայմանագիր կնքել զամբիացի ֆուտբոլիստներ Էմանուիլ Մբոլայի եւ Չիսամբա Լունգուի հետ: Ակումբի մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ աֆրիկացիները արդեն ժամանել են Երեւան եւ մարզվում են «Փյունիկի» հետ: Զամբիացիները...