ՀԱՅԱՍՏԱՆ-ԼԱՏՎԻԱ` 0:0 (լրացված է)
Աջակցիր «Ա1+»-ինԿիպրոսում մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպումը:
Ընթանում է 2-րդ րոպեն: Հաշիվը բացված չէ:
Կողմերն արդեն 10 րոպե են անցկացրել խաղադաշտում: 0:0
Հայաստանի հավաքականի կազմի մասին տեղեկություններ առայժմ չկան: Լատվիա հավաքականի հարձակման գծում հանդես են գալիս Մարիս Վերպակովսկիսը եւ Գիրտ Կառլսոնը:
Ընթանում է հանդիպման 13-րդ րոպեն:
Ընթանում է հանդիպման 20-րդ րոպեն: Հաշիվը անփոփոխ է` 0:0:
Մրցող հավաքականներն արդեն 30 րոպե են անցկացրել խաղադաշտում, բայց դարպասի գրավում չի արձանագրվել:
Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով:
Սկսվել է 2-րդ խաղակեսը: Ընթանում է 55-րդ րոպեն, բայց դարձյալ գոլ չի գրանցվել:
Ընթանում է 61-րդ րոպեին:
Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվել է 0:0 հաշվով: Ընթանում է մրցավարի ավելացրած ժամանակը:
Խաղն ավարտված է: 4 անընդմեջ պարտություններից հետո Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց:
Հաջորդ հանդիպումը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մարտի 28-ին Երեւանում: Այդ օրը, «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կմրցի Էստոնիայի հետ: