Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԿԱՆ» ՊԱՐՏՎԵՑ ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԹԻՄԻՆ

Սպորտ


Երեւանի «Միկան» իր նախավերջին հանդիպումն է անցկացրել Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում: Այս անգամ հայկական թիմը մրցել է Ռումինիայի բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Պոլիտեխնիկա» ֆուտբոլային ակումբի հետ:


«Միկա» ակումբում «Ա1+»-ին հայտնեցին, որ հայ ֆուտբոլիստները զիջել են 0:2 հաշվով: Խորվաթ մասնագետ Իվո Շուշակը կրկին փորձարկել է մի շարք ֆուտբոլիստների:


Նախքան այս «Միկան» եւս 2 հանդիպում էր անցկացրել, որոնցից մեկում 2:3 հաշվով զիջել էր «Զետային» (Չեռնոգորիա), իսկ մյուսում 1:0 հաշվով հաղթել «Պիաստին» (Լեհաստան): Նախքան Հայաստան վերադառնալը «Միկան» կանցկացնի եւս մեկ ստուգողական հանդիպում: Հավանական է, որ մրցակիցը կլինի ռուսական «Ուրալը»:


Ի դեպ, «Միկան» արդեն պաշտոնապես պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանի հետ: Վերջինս նախորդ տարի ելույթ էր ունենում բելառուսական «Վիտեբսկում»: Թադեւոսյանը հանդես է եկել նաեւ «Արարատում» ու «Փյունիկում»: